Home » 2011 » Փետրվար » 03
Իտալական "Պալերմո" ակումբի նախագահ Մաուրիսիո Ձամպարինին հայտարարել է, որ իր թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի տրանսֆերային արժեքը բարձրացել է մինչ 100 մլն եվրո: Ակումբը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը արգենտինացու ծառայություններով հետաքրքրվել է "արաբական" "Մանչեսթեր Սիթին":  Ձամպարինին Football Italia ռադիոկայանի լրագրողի հետ ունեցած զրույցում ասել է. "Պաստորեի գործակալը ներկա է գտնվել "Յուվենտուսի" հետ հանդիպմանը: Մենք միասին ենք որոշել բարձրացնել Պաստորեի արժեքը: Ես համոզված եմ, որ նա կարող է հենց այսօրվանից հանդես գալ եվրոպական թոփ ակումբների կազմում` չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 461 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Մարտի 26-ին կայանալիք Եվրո-2012 մրցաշարի ընտրական փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպմանը հայկական կողմը ռուս երկրպագուներին կհատկացնի  1400 տոմս: Այս մասին լրագրողների հետ այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Հիշեցնենք, որ այս թիվը Վազգեն Սարգսյանի անվան "Հանրապետական" մարզադաշտի ընդհանուր նստատեղերի 10 տոկոսն է: Իսկ ահա հունիսի 4-ին կայանալիք  պատասխան հանդիպման ժամանակ, եթե խաղը կայանա Մոսկվայի "Լուժնիկի" մարզադաշտում, ապա հայկական կողմին կհատկացվի առնվազն 8-9 հազար տոմս: Այսինքն` կպահպանվի նույն 10 տոկոսի համամասնությունը:

Այսօր Ռուբեն Հայրապետյանը նաև հույս հայտնեց, որ Հայաստան-Ռուսաստան ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 420 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ռուսական "Советский спорт" թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական մամուլում վերջերս տպագրված այն տեղեկությանը, որտեղ նշվում էր, թե իբր ռուսական կողմը դիմել է Հայաստանին հանձնել առաջիկա խաղը. "Հայկական ԶԼՄ-ների այդպիսի հրապարակումները տիպիկ պրովոկացիա են: Հայերն առաջին անգամ իրենց պատմության մեջ հնարավորություն ունեն մտնելու նման լուրջ մրցաշարի եզրափակիչ փուլ: Միավորների ներկայիս քանակը հայերին թույլատրում է նման բարձրագոչ հույսեր փայփայել, իսկ նմանատիպ հոդվածները բարձրացնում են բնակչության հետաքրքրությունը, ակտիվացնում են երկրպագուներին: Այդ բոլորը մեզ համար հայտնի մեթոդներ են: Լրագրողները կարող են ամեն ինչ խոսել, բայց արդյունքում հաղթում են ուժեղագույնները":
Հավելենք, որ մի քանի օր առաջ հայկական թերթերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր ռուսական կողմն իրեն նախօրոք ապահովագրելու համար ցանկացել է գնել այս կարևոր հանդիպու ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 444 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Երեկ կայացած "Յուվենթուս"-"Պալերմո" խաղից հետո (թուրինցիներն այդ հանդիպման ժամանակ պարտություն են կրել 2-1 հաշվով) թուրինյան թիմի գլխավոր մարզիչ Լուիջի դել Ներին հանդիպման հակահերոսներ է համարում միմիայն մրցավարներին. ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 451 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" տոգոլեզցի նորեկ Էմանուել Ադեբայորն իր երկրորդ հանդիպումն "արքայական" թիմի կազմում արդյունավետ է նշել: ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 464 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Իտալական անձնագրով հանրահայտ արգենտինացի ֆուտբոլիստ Մաուրո Կամորանեյզին որոշում է կայացրել վերադառնալ պատմական հայրենիք, որտեղ հանդես կգա "Լանուս" թիմի կազմում:
Հիշեցնենք, որ 34-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանը սկսել էր գերմանական "Շտուտգարտում", սակայն չէր կարողացել ամրապնդվել այս պահին Բունդեսլիգայի ետնապահի կազմում և որոշել է լքել Գերմանիան ու 13 տարի անց վերադառնալ հարազատ Արգենտինա:
Տեղեկացնենք, որ Մոուրոն 1998թ. հեռացել էր արգենտինական "Բանֆիլդ" ակումբից, որից հետո հանդես է եկել մեքսիկական "Կրուս Ազուլում", ինչպես նաև իտալական "Վերոնայում" ու "Յուվենթուսում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 418 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հաղորդում է իսպանական հանրահայտ Marca օրաթերթը, Մադրիդի "Ռեալի" գլխավոր տնօրեն Խորխե Վալդանոն հերքել է այն ստահոդ լուրերը, թե ինքը պատրաստվում է հրաժարական տալ ու լքել "սերուցքայիններին": Հիշեցնենք, որ օրերս իսպանական որոշ ԶԼՄ-ներ գրեցին, իսկ մենք էլ Ձեզ տեղեկացրինք, թե 1986թ. Արգենտինայի կազմում աշխարհի չեմպիոն դարձած Վալդանոն խնդրել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ընդունել իր կամավոր հրաժարականը: ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 454 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Գերմանական "Բավարիա" ակումբի նախագահ Կառլ Հայնց Ռումենիգեն գերմանական պարբերականներից մեկին հարցազրույց է տվել, որի ընփացքում հայտարարել է, թե "Բավարիան" կախման մեջ է հոլանդացի գերաստղ Արյեն Ռոբենից. "Ռոբենը հիանալի ֆուտբոլիստ է: Բավական է` նա դաշտ մտնի, և հակառակորդն իսկույն տագնապալից խուճապի մեջ է հայտնվում: Մենք, իրոք, կախման մեջ ենք Արյեն Ռոբենից, բայց այդ երևույթն առկա է աշխարհի բոլոր առաջատար ակումբներում: Օրինակ, պատկերացնում եք` ինչ կլիներ, եթե "Բարսելոնայում" չլիներ Մեսսին, "Ռեալում"` Ռոնալդուն, "Ինտերում"` Էտո’ոն ու Միլիտոն: Եթե Ռոբենն առաջին շրջանում խաղար, այժմ մենք 10 միավոր ավելի վաստակած կլինեինք":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 457 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Իսպանական "Բարսելոնան" ցանկանում է ամրապնդել թիմի հարձակման գծի պոտենցիալը և դրա համար պատրաստ է գնել բրազիլական "Սանթոս" ակումբի երիտասարդ հարձակվող Նեյմարին: Անցած տարի 18-ամյա այս տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի "Չելսին", սակայն ֆուտբոլիստը վերջնականապես չէր կարողանում վճռել. արժե թողնել հայրենիքը և Եվրոպա տեղափոխվել: Սակայն այսօր իրավիճակն այլ է, քանի որ բրազիլացին որոշակի խնդիրներ ունի "Սանթոսի" ղեկավար աշխատակիցների հետ ու արդեն որոշել է հեռանալ հայրենի Բրազիլիայից: Հավելենք, որ FootballPress կայքի հաղորդմամբ` "կապտանռնագույնները" պատրաստ են Նեյմարի համար 22 մլն եվրո վճարել:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 449 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Երեկ ուշ երեկոյան որոշվեցին Իսպանիայի "Թագավորական գավաթի" խաղարկության եզրափակչի մասնակիցները: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 479 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է ֆրանսիական L`Equipe հանդեսը, ամերիկյան սուպերլիգայի "Նյու-Յորք Ռեդ Բուլզ" ակումբը, որտեղ այժմ խաղում է Լոնդոնի "Արսենալի" և կատալոնական "Բարսելոնայի" նախկին հարձակվող Թյերի Անրին, ցանկանում է անգլիական "Չելսիից" գնել ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկային: Նշենք, որ "արիստոկրատների" ֆրանսիացի հարձակվողի պայմանագրի ավարտին դեռևս 2 տարի կա: Բայց հաշվի առնելով, որ Անելկան արդեն 32 տարեկան է, հազիվ թե "Չելսիի" ղեկավարները կցանկանան երկարաձգել խաղացողի հետ գործող համաձայնագրի ժամկետը: Այս ամենից էլ օտվելով` ամերիկյան ակումբի գործակալներն արդեն սկսել են "Չելսիի" հետ նախնական բանակցություններ վարել:
Ամեն դեպքում ֆրանսիացին իրոք կարող է հեռանալ Անչելոտտիի թիմից` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այսօր "Չելսին" ունի Ֆ. Տորեսի պես բարձրա- ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 425 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" կենտրոնական պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացած է իր թիմի ցուցադրած խաղային որակներով: Երեկ անգլիացի ֆուտբոլիստն անկեղծ շփում է ունեցել բրիտանական թերթերից մեկի լրագրողի հետ. ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 386 | Добавил: Hartsat | Дата: 03.02.2011 | Комментарии (0)