Home » 2011 » Փետրվար » 06
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է մնացել երեկ կայացած "Բարսելոնա"-"Ատլետիկո Մադրիդ" խաղից, քանի որ իր թիմը մի քանի խնդիրների առաջ է հայտնվել. "Մենք դժվարություններ ունեցանք, քանի որ Ֆորլանի խաղադաշտ դուրս գալուց հետո մադրիդցիներն արագորեն ավելացրեցին խաղի տեմպը: Կարծում եմ, որ եթե "Ռեալի" հետ այսպես խաղայինք, ապա հաստատ կպարտվեինք: Պետք է վերջնականապես կանոնակարգել խաղերն ուժեղ թիմերի հետ, իսկ ահա Լոնդոնի "Արսենալի" հետ խաղերը հիանալի առիթ են մեզ համար": Իսկ ահա "կապտանռնագույնների" 10 համարի մասին Պեպն ասել է. "Առանց Լեոյի մենք այսպիսի խաղերում այսքան էլ ուժեղ չէինք լինի: Ամեն թիմ զգում է հատուկ խաղացողի կարիք, իսկ մեր թիմում այդ խաղացողը Լեոն է: Ժամանակին "Ռեալն" ունեցել է Դի Ստեֆանո, իսկ մենք այժմ ունենք Մեսսի":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 563 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

****Գերմանական Բունդեսլիգայի 21-րդ տուրի այսօր կայանալիք "Համբուրգ"-"Սանկտ Պաուլի" սկզբունքային մրցամարտը հետաձգվել է, քանի որ երեկվանից Համբուրգ քաղաքում հորդառատ անձրև է տեղում: Հավելենք, որ հանդիպման նոր օրը կորոշվի հաջորդ շաբաթվա սկզբում:
****Մադրիդյան "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն երեկ կայացած "Բարսելոնայի" խաղի ժամանակ շատ լուրջ վնասվածք է ստա- ցել, որի պատճառով հնարավոր է բաց թողնի մրցաշրջանի մնացած մասը: Վնասվածքի լրջության մանրամասները դեռևս հայտնի չեն:
****Անգլիական "Վեսթ Հեմի" հարավաֆրիկացի հարձակվող Բեննի Մաքքարթին ակումբի ղեկավարության կողմից տուգանվել է ավելորդ քաշ հավաքելու համար: Տուգանքի արժեքը մոտ 200 հազար ֆունտ ստեռլինգ է: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 518 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Ռուսական "НТВ+" սպորտային ալիքների հայտնի մեկնաբան Յուրի Ռոզանովը Sports.ru մարզական կայքի իր էջում կարծիք է հայտնել այն մասին, որ Հայաստանի հավաքականն իր խաղով Ռուսաստանի հավաքականից հետո խմբում երկրորդն է:

Ռոզանովին այսպիսի հարց են տվել. "Հայաստանի հետ խաղը սարերի ետևում չէ, բայց նաև քթներիս տակ էլ չէ: Ինչո՞ւ են մարդիկ այդ խաղի շուրջ այդպիսի աղմուկ բարձրացնում: Ի վիճակի է արդյո՞ք հայկական թիմը հաղթել Սլովակիային, Իռլանդիային ու Ռուսաստանին": Մեկնաբանն այսպես է արտահայտվել. "Արդյո՞ք դուք ձեր լուման չեք ներդնու ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 554 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Երեկ մեր կայքում տեղադրել էինք ռուսական "Советский Спорт" պարբերականին տված ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը, որտեղ նա ռուս լրագրողին ասել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլի Հայաստան–Ռուսաստան հանդիպման բոլոր տոմսերն արդեն սպառվել են: Այդ նորությունը մեծ արձագանք էր ստացել, քանի որ  բոլոր երկրպագուներին էլ հայտնի է. տոմսերի վաճառքը դեռ չի սկսվել:

Եվ ահա ՀՖՖ մամուլի քարտուղարությունից պաշտոնապես տեղեկացնում են, որ ռուսական թերթի լրագրողը սխալ է հասկացել: ՀՖՖ նախագահն ասել է, որ ռուսներին հասնում է տոմսերի տասը տոկոսը, իսկ լրագրողն էլ մտածել է, թե մնացած տոմսերն արդեն վաճառվել են:

Հավելենք, որ Հայաստան–Ռուսաստան հանդիպումը կկայանա մարտի 26-ին Երևանի "Հանրապետական" մարզադաշ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 447 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Երեկ Եվրոպայում կայացած ֆուտբոլային խաղերը հատկանշական էին նրանով, որ սահմանվեցին մի քանի պատմական ռեկորդներ: Անդրադառնանք դրանց. ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 439 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է The People սպորտային պարբերականը Մադրիդի "Ռեալը" մտադիր է փորձեր ձեռնարկել անգլիական "Լիվերպուլի" ավագ Սթիվեն Ջերարդին գնելու ամռանը ուղղությամբ: Ըստ թերթի տեղեկատվության` "արքայական" ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վաղուց ցանկանում է իր թիմում տեսնել անգլիացուն ու պատրաստ է նրա համար վճարել ավելի քան 25 մլն ֆունտ ստեռլինգ:
Մեր ընթերցողներին հիշեցնենք, որ նման տեղեկատվություն եղել էր նաև անցած ամռանը` տրանսֆերային պատուհանի ժամանակ, բայց այդպես էլ գործարքը չկայացավ. ամեն ինչ մնաց ֆուտբոլային ետնաբեմում: Հայտնի չէ, թե արդյո՞ք "Ռեալը" կշարունակի հետաքրքրվել Սթիվենով, եթե հանկարծ թիմը լքի գլխավոր մարզիչ Մոուրինյոն, բայց հաստատ է այն, որ անգլիացիները այնքան էլ չեն ցանկանում բաժանվել իրենց առաջատարից, նամանավանդ, որ արդեն կորցրել են թիմի մյուս առաջատարին` Ֆեռնանդո Տորեսին, որ արդեն "Չելսիի" խաղացող է: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 438 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում են բրիտանական ԶԼՄ-ները, անգլիական "Մանչեսթեր Յունայթեդ" ակումբի անգլիացի պաշտպան Ռիո Ֆերդինանդը վնասել է ձկնանման մկանները, որի պատճառով էլ ստիպված է բուժվել մոտ երկու շաբաթ: Հիշեցնենք, որ Ֆերդինանդը վնասվածք է ստացել "Վուլվերհեմփթոնի" հետ նախա- խաղային մարզման ժամանակ:
Հավելենք նաև, որ Ռիոն չմասնակցեց այդ ճակատագրական հանդիպմանը, որի ժամանակ "Կարմիր սատանաների"` անպարտելիության 30-խաղյա շարքը, որը ձգվում էր 2010թ. ապրիլի 3-ից, վերջիվերջո ընդհատվեց: Խաղից դժգոհ "մանկունիացիների" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն իր պաշտպանի վնասվածքի վերաբերյալ միայն ասել է. "Ռիոն վնասել է մկանները և ամենայն հավանականությամբ մոտ երկու շաբաթ չի խաղա":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 399 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում են իսպանական լրատվամիջոցները, Քաթարի կառավարությունը և այդ երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը ցանկանում են, որ Քաթարի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնի կատալոնական "Բարսելոնայի" տիտղոսակիր մարզիչ Պեպ Գվարդիոլան: Քաթարցիները պատրաստ են բավարարելու Գվարդիոլայի բոլոր պահանջները, ավելին նրանք հանձն են առնում Պեպին առաջարկել տարեկան 20 մլն եվրո մաքուր անձնական աշխատավարձ: Իհարկե, խոսքը գնում է հեռավոր ապագայի մասին, երբ 2022թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության տանտերը կլինեն քաթարցիները, բայց ամեն դեպքում նման գումարային պայմաններից Գվարդիոլան դժվար թե հրաժարվի, նամանավանդ, որ քաթարցիները Պեպից պահանջում են միմիայն լավ ելույթներ, այլ ոչ թե աշխարհի գավաթի նվաճում:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 454 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" և Ռուսաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող Անդրեյ Արշավինը երեկ "Նյուքասլի" հետ դրամատիկ խաղից հետո (հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո Արշավինի թիմը հաղթում էր 4-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց "զինագործ" Սոնգը, խաղի պատկերը գլխիվայր շրջվեց, ու "Կաչաղակները" կարողացան փրկել խաղը` 4 գնդակ ուղարկելով "Արսենալի" դարպասը) հարցազրույց է տվել "զինագործների" պաշտոնական կայքին. "Այնպես պատահեց, որ հոյակապ սկիզբը դարձավ դրամատիկ վերջաբան: Երևի թե մի կողմի դարպասում մագնիս կար, քանի որ բոլոր 8 գնդակներն էլ այդ կողմում հայտնվեցին: Մեզ համար այս ոչ-ոքին ցավալի է ու կորստաբեր, իսկ մրցակցի համար սա հաստատ հավասարազոր է հաղթանակի",- այսպիսի հումորվ է սկսել զրույցը ռուս ֆուտբոլիստը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 594 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)

 Բասկյան "Ռեալ Սոսյեդադ" ակումբի ուրուգվայցի գլխավոր մարզիչ Մարտին Լասարտեն երեկ խոսել է իսպանական հանրահայտ Marca պարբերականի լրագրողի հետ Մադրիդի "Ռեալի" դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 548 | Добавил: Hartsat | Дата: 06.02.2011 | Комментарии (0)