Home » 2011 » Փետրվար » 6 » Ըստ Պեպի` առանց Մեսսիի "Բարսան" հզոր չէ
22:58
Ըստ Պեպի` առանց Մեսսիի "Բարսան" հզոր չէ
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան դժգոհ է մնացել երեկ կայացած "Բարսելոնա"-"Ատլետիկո Մադրիդ" խաղից, քանի որ իր թիմը մի քանի խնդիրների առաջ է հայտնվել. "Մենք դժվարություններ ունեցանք, քանի որ Ֆորլանի խաղադաշտ դուրս գալուց հետո մադրիդցիներն արագորեն ավելացրեցին խաղի տեմպը: Կարծում եմ, որ եթե "Ռեալի" հետ այսպես խաղայինք, ապա հաստատ կպարտվեինք: Պետք է վերջնականապես կանոնակարգել խաղերն ուժեղ թիմերի հետ, իսկ ահա Լոնդոնի "Արսենալի" հետ խաղերը հիանալի առիթ են մեզ համար": Իսկ ահա "կապտանռնագույնների" 10 համարի մասին Պեպն ասել է. "Առանց Լեոյի մենք այսպիսի խաղերում այսքան էլ ուժեղ չէինք լինի: Ամեն թիմ զգում է հատուկ խաղացողի կարիք, իսկ մեր թիմում այդ խաղացողը Լեոն է: Ժամանակին "Ռեալն" ունեցել է Դի Ստեֆանո, իսկ մենք այժմ ունենք Մեսսի":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 564 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0