Home » 2011 » Փետրվար » 07
Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում գովել է իր թիմի` "Ռեալ Սոսյդադի" հետ կայացած հանդիպման ընթացքում ցուցադրած խաղի որակը  (իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրում "սերուցքայինները" 4-1 հաշվով հաղ- թեցին բասկյան ակումբին), ինչպես նաև մարզիչն ասել է, որ թիմը ձեռքերը վայր չի իջեցնի ու մինչև վերջ կպայքարի չեմպիոնական տիտղոսի համար. "Հան- դիպումը շատ լավ սկսեցինք: Ցանկանում եմ նշել, որ ռոտացիայի միջոցով հասանք մեր նպատակին. որոշ խաղացողների վերականգնվելու հնարավորություն ընձեռվեց: Ես Իսպանիա եմ ե ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 419 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

 Մադրիդյան "Ռեալի" տնօրեն Խորխե Վալդանոն իսպանական թերթերից մեկին ասել է, որ լեգենդար արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոյի, ով նախկինում խաղացել է "Ռեալում" և իր յուրահատուկ տեղն ունի ակումբի պատմության մեջ (այսօր դի Ստեֆանոն "Արքայական ակումբի" պատվավոր նախագահն է), հետևորդ կարելի է համարել պորտուգալացի սուպերկիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ով նույնպես "Ռեալի" խաղացող է, թեև արգենտինացի չէ. "Մեսսին չէ դոն Ստեֆանոյի հետևորդը, այլ Ռոնալդուն: Պորտուգալացուն ես կանվանեի 21-րդ դարի դի Ստեֆանո, քանի որ և Ռոնալդուն, և դի Ստեֆանոն միևնույն ակումբում են խաղացել: Կրիշտիանուն մեզ համար շատ կարևոր խաղացող է. նա կերտում է "Ռեալի" մերօրյա պատմությունը: Մենք նրան ոչնչի ու ոչ մեկի հետ չենք փոխի: Բայցև հարկ է ասել, որ Մեսսին նույնպես շատ ուժեղ խաղացող է: Մեսսին ու Ռոնալդուն իսպանական "Լա Լիգայի" հիմնական հեղինակություններն են":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 415 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Անգլիական "Վեստ Բրոմվիչ" ակումբի ղեկավարությունը թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո դի Մատեոյին հեռացնելուց հետո այժմ հաղթող մարզչի կարիք ունի:  Ինչպես տեղեկացնում է անգլիական The Daily Mail թերթը, թիմի ղեկավարությունը մարզչի հիմնական թեկնածուներ է համարում երկու բրիտանացու` մեկը "Լիվերպուլի" նախկին մարզիչն է` Ռոյ Հոջսոնը, ով մեկ ամսից ավել է` գործազուրկ է, մյուսը` "Բլեքբեռնի" նախկին մարզիչ Սեմ Էլարդայսը:
Հավելենք, որ "Վեստ Բրոմվիչն" Անգլիայի Պրեմիեր լիգայում այսօրվա դրությամբ զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 392 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում են անգլիական ԶԼՄ-ները, Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն ուշադրությամբ հետևում է անդալուզյան "Սևիլյայի" իսպանացի կիսապաշտպան Խեսուս Նավասին: 25-ամյա աջ կիսապաշտպանի նախնական տրանսֆերը գնահատվում է ավելի քան 35 մլն եվրո:
Հիշեցնենք, որ Նավասն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում անցկացրել է 11 հանդիպում և դարձել 2010թ. աշխարհի չեմպիոն:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 410 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Լոնդոնյան "Չելսիի" և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը Դանիայի հետ կայանալիք ընկերական խաղի ժամանակ առաջին անգամ կկրի ազգային թիմի ավագի թևկապը: Այսպիսի որոշում է կայացրել "Երեք առյուծների" իտալացի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ հավաքականի հիմնական ավագ, "լիվերպուլցի" Սթիվեն Ջերարդը վնասվածքի պատճառով չի մասնակցելու այդ հանդիպմանը:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 396 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Ռուսական "ԲԿՄԱ" ֆուտբոլային ակումբի ճապոնացի կիսապաշտպան Կեյսուկե Հոնդան առաջին անգամ ճանաչվել է Ճապոնիայի "տարվա ֆուտբոլիստ", որին որոշելու համար կազմված է պրոֆեսիանալ խորհուրդ` բաղկացած նախկին ֆուտբոլիստներից, մարզիչներից, ինչպես նաև լրագրողներից:
24-ամյա Հոնդան, ով վերջերս իրեն հիանալի դրսևորեց Ասիայի գավաթի խաղարկության ժամանակ` դառնալով առաջնության լավագույն խաղացող, քվեար-կության արդյունքում 202 ձայնից ստացել է 75-ը` ավելի քան երկու անգամ գերազանցելով 2-րդ տեղ զբաղեցրած Սեյգո Նարազակիին` ազգային թիմի հիմնա- կան դարպասապահին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 421 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Գերմանիայի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Յենս Լեմանը կարծում է, որ գելզենկիրխենյան "Շալկե-04" ակումբի դարպասապահ Մանուել Նոյերին հարկավոր է թիմի պաշտպանական գործողությունները կառավարելիս ավելի վստահ ու համարձակ լինել:
Գերմանական Sport1.de կայքին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնի "Արսենալի" նախկին դարպասապահն ասել է. "Նոյերը խիզախ դարպասապահի վառ օրինակ է. նա որսում է դժվարին գնդակներ` մի շարք անհուսալի պահերի փրկելով իր թիմին: Ես նրա մեջ մեծ պոտենցիալ եմ նկատել, թեև հարկ է ասել, որ տղան շատ փխրուն բնավորություն ունի, որը նրան հաստատ չի օգնում, այլ միմիայն խանգարում է համապատասխան ձևով կառավարելու իր թիմի պաշտպանական գործողությունները: Վստահորեն կասեմ` Նոյերին աշխարհի լավագույն դարշասապահների շարքին կարելի դասել, ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 412 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերը բրիտանական Sky Sports լրատվական գործակալությանը տված հարցազրույցում կրկին անդրադարձել է 2022թ. Քաթարում կազմակերպվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և խաղերի անցկացման ժամկետներին: Հիշեցնենք, որ ավելի վաղ ֆուտբոլային մի շարք չինովնիկներ ու մասնագետներ քննարկում էին ծավալել այն կապակցությամբ, որ աշխարհի առաջնությունը կարող է անցկացվել ձմռանը, քանի որ Քաթարում ամռանը բավականին շոգ եղանակ է լինում. օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +50°C-ի: Այս խնդրին ՖԻՖԱ-ի նախագահը սկզբնական շրջանում համաձայնություն էր տալիս, սակայն այսօր այլ բան է ասել բրիտանական գործակալությանը. "Ես ոչ մեկի հետևից չեմ վազում և աշխատում եմ ոչ թե ինչ-որ մարդկանց գոհացնելու համար: Գալիք առաջնության մանրամասները դեռևս չեմ կարող հանրային դարձնել, սակայն կարող եմ հավաստիացնել, որ 2022թ. աշխարհի առաջնությա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 403 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, երեկ կայացած Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի "Ռեալ Մադրիդ"-"Ռեալ Սոսյեդադ" խաղում 2 գոլի հեղինակ դառնալով, սահամանեց ակումբային ռեկորդ, որը մտավ "Արքայական ակումբի" ոսկե պատմության մեջ: Ռոնալդուն դարձավ առաջին մադրիդցին, ով "Լա Լիգայի" առաջնության 51 խաղում կարողացել է հատել 50 գոլի սահմանը: Մադրիդյան թիմի նախկին ռեկորդը պատկանում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշին. նա 50 գոլի սահմանը հատել էր 54-րդ խաղից հետո: Իսկ ահա 3-րդ հորիզոնականը պատկանում է "սերուցքայինների" մեկ այլ լեգենդի` Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով իր 50-րդ գնդակը խփել էր 56-րդ խաղի ժամանակ:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 570 | Добавил: REAl | Дата: 07.02.2011 | Комментарии (0)

 Անգլիական "Պրեմիեր Լիգայի" 26-րդ տուրի "Նյուքասլի" ու Լոնդոնի "Արսենալի" միջև կայացած հանդիպումը գրավել է Միջազգային ոստիկանության (Ինտերպոլ) ուշադրությունը: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 438 | Добавил: Hartsat | Дата: 07.02.2011 | Комментарии (0)