Home » 2011 » Փետրվար » 7 » Ռոնալդուն թարմացնում է ակումբային ռեկորդը
14:46
Ռոնալդուն թարմացնում է ակումբային ռեկորդը
Պորտուգալացի կիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուն, երեկ կայացած Իսպանիայի առաջնության 22-րդ տուրի "Ռեալ Մադրիդ"-"Ռեալ Սոսյեդադ" խաղում 2 գոլի հեղինակ դառնալով, սահամանեց ակումբային ռեկորդ, որը մտավ "Արքայական ակումբի" ոսկե պատմության մեջ: Ռոնալդուն դարձավ առաջին մադրիդցին, ով "Լա Լիգայի" առաջնության 51 խաղում կարողացել է հատել 50 գոլի սահմանը: Մադրիդյան թիմի նախկին ռեկորդը պատկանում էր լեգենդար Ֆերենց Պուշկաշին. նա 50 գոլի սահմանը հատել էր 54-րդ խաղից հետո: Իսկ ահա 3-րդ հորիզոնականը պատկանում է "սերուցքայինների" մեկ այլ լեգենդի` Ալֆրեդո դի Ստեֆանոյին, ով իր 50-րդ գնդակը խփել էր 56-րդ խաղի ժամանակ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 571 | Added by: REAl | Rating: 5.0/2
Total comments: 0