Home » 2011 » Փետրվար » 08

Ինչպես հայտնում է կատալոնական "Բարսելոնայի" պաշտոնական կայքը, այսօր ակումբի նախագահ Սանդրո Ռոսելը պաշտոնական հանդիպում է խնդրել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիից: Ինչպես հայտնում են մի շարք ֆուտբոլային կայքեր, Ռոսելը ցանկացել է հանդիպել Պլատինիի հետ այն նպատակով, որ այսուհետ Չեմպիոնների լիգայի հանդիպումներում "Բարսելոնայի" մարզաշապիկի մեջքին հայտնվի unicef-ի նշանը: Թե ինչ պատասխան կստանա Ռոսելը ֆրանսիացու կողմից, միայն գուշակել կարելի է:

Հիշեցնենք, որ հաջորդ մրցաշրջանից "կապտանռնագույն" մարզաշապիկի դիմացի մասում առաջին անգամ "Բարսելոնայի" պատմության մեջ կհայտվի գովազդ, իսկ գովազդատուն Քաթարի հայտնի ընկերություններից մեկն է, որը դրա համար կատալոնական ակումբին տարեկան շատ մեծ գումար պետք է վճարի:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 453 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Ռուսական "Սատուրնի" և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 16-ամյա երկու խաղացողներ` կիսապաշտպան Թիմուրի Բուկիան ու հարձակվող Կոստանտին Սավիչևը, մոսկովյան "Սպարտակ" ակումբի հետ կնքել են եռամյա պայմանագրեր:

Ինչպես տեղեկացնում են ռուսական սպորտային լրատվամիջոցները և Բուկիան, և Սավիչևը դեռևս կմարզվեն ու կխաղան "Սպարտակի" երիտասարդական թիմում, որտեղ մի քանի տարվա ընթացքում կարող են զգալիորեն բարելավել իրենց խաղային մակարդակը, իսկ հետո արդեն, երբ նրանց մոտ որոշակի մակարդակ կձևավորվի, պատանիները կարող են խաղալ նաև հիմնական թիմում:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 427 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" հոլանդացի առաջատար կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը համոզված է, որ "Ծեր Սինյորային" հաղթելու դեպքում թիմը կհաղթի նաև Իտալիայի Ա Սերիայի առաջնությունում. "Այժմ մենք "Միլանին" զիջում ենք ընդամենը 5 միավորով, սակայն ունենք հետաձգված հանդիպում. եթե հաղթենք այն, ապա "Միլանը" մեզնից առաջ կլինի ընդամենը 2 միավորով: Ուրախ եմ, որ մենք նորից ցուցադրում ենք այն խաղը, որին իսկապես ունակ ենք: Լեոնարդոն իր հետ բերեց հանգստություն ու կայունություն, այդ պատճառով էլ մեր երկրպագուները սիրով ընդունեցին նրան":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 597 | Добавил: mu | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Գերմանական "Բունդեսլիգայի" առաջնության միջնամասում 12-րդ հորիզոնականը զբաղեցնելը ստիպել է "Վոլֆսբուրգի" ղեկավարությանը հեռացնել 49-ամյա անգլիացի մասնագետ Սթիվ Մակլարենին: Անցած խաղաշրջանում Մակլարենին հաջողվեց "Տվենտեի" հետ դառնալ Հոլլանդիայի առաջնության հաղթող, սակայն այս տարին ամբողջովին ձախողված կարելի է համարել Անգլիայի հավաքականի նախկին մարզչի համար:
Ինչպես տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը, Մակլարենին կփոխարինի Պյեր Լիթսբարսկին:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 542 | Добавил: mu | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Կարծես արդեն ավանդույթ է դառնում Եվրոպայում իրենց գործունեությունն ավարտած ֆուտբոլային աստղերի տեղափոխությունը դեպի մյուս մայրցամաք` Ամերիկա: Այս անգամ ամերիկացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի "Բավարիայի" գերմանացի ռմբարկու Միրոսլավ Քլոզեն: 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Թիերի Անրիի ներկայիս ակումբը` "Նյու Յորք Ռեդ Բուլզը": Ամենայն հավանականությամբ Անրին կհեռանա թիմից ամռանը, և "Ռեդ Բուլզն" արդեն նոր հարձակվող է փնտրում. գլխավոր թեկնածուները Միրոսլավ Քլոզեն ու "Չելսիի" ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան են:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 553 | Добавил: mu | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Բրիտանական Sky Sports մարզական ինտերնետ-պորտալի փորձագետների կարծիքով Դոնեցկի "Շախտյորի" և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդ ու տաղանդավոր խաղացող է, որին մեծ ապագա է սպասվում: Ըստ բրիտանական կայքի մասնագետների` Մխիթարյանը հիանալի հնարավորություն ունի մոտագա ապագայում տեղափոխվել աշխարհի առաջատար ակումբներից մեկը և համաշխարհային մակարդակի աստղ դառնալ:
... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 493 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (1)

Անգլիայի ֆուտբոլային ազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում այսօր ավարտվել է "Անգլիայի ազգային հավաքականի 2010թ. լավագույն խաղացող"  մրցանակի օնլայն քվեարկությունը: Ամենից շատ ձայն հավաքել է Լոնդոնի "Չելսիի" պաշտպան Էշլի Քոուլը` դառնալով Անգլիայի հավաքականի 2010թ. լավագույն խաղացողը: Երկրորդ հորիզոնականում "Լիվերպուլի" կիսապաշտպան Սթիվեն Ջերարդն է, իսկ ահա երրորդ հորիզոնականը գրավել է "Մանչեսթեր Սիթին" ներկայացնող Ադամ Ջոնսոնը:
Հավելենք, որ 2010թ. ընթացքում Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն օգտագործել է 44 ֆուտբոլիստների:
Վերջում էլ հիշեցնենք, որ խաղացողների օնլայն քվերակությունն առաջին անգամ սկսվել է կիրառվել 2003թ. սկսած, իսկ քվեարկությանն էլ կարող է մասնակ- ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 445 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Ռուսական "Զենիթի" ու Պորտուգալիայի հավաքականի խաղացող Դաննին Արգենտիանայի հետ ընկերական խաղից առաջ համեմատել է իր համերկրացի գերաստղ Կրիշտիանու Ռոնալդուին ու Արգենտինայի հավաքականի գերաստղ Լեո Մեսսիին: Անգլիական Records կայքին տված հարցազրույցում պիտեր- յան ակումբի խաղացողը հետևյալ կարծիքն է արտահայտել. "Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր է: Սրա շնորհիվ մենք կփորձենք մեր ուժերը նախքան "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլի առաջիկա հանդիպումը: Արգենտինան հիասքանչ մրցակից է, գրեթե իդեալական տարբերակ ընկերական խաղերի համար: Շվեյցարիայում կայանալիք այս հանդիպմանը մենք շատ լուրջ ենք մոտեցել ու կանաչ խաղադաշտ ենք դուրս գալու միմիայն հաղթանակի համար: Արգենտինացիների կազմում աշխարհի ամենաուժեղ խաղացողներն են ընդգրկված, որոնք հանդես են գալիս եվրոպական ուժեղագույն ակումբն ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 447 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Ռուսական "Спорт Экспресс" մարզական օրաթերթին տված հարցազրույցում "Կրասնոդար" ակումբի հայ հարձակվող Յուրի Մովսիսյանը պատմել է, թե ինչն է իրեն օգնել "Եվրո-2012" մրցաշարի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի կազմում չորս խաղում խփել երեք գնդակ: Ֆուտբոլիստը նաև խոսել է այն մասին, թե ինչու է որոշել կարիերան շարունակել հատկապես կրասնոդարյան ակումբում. "Այդ խաղերում ես պաշտպանում էի երկրիս պատիվը, նման զգացողություն մինչ այդ չէի ունեցել: Ցանկանում եմ գոլ խփել նաև Ռուսաստանին: Ինձ համար միևնույն է, թե ում դարպասն է ուղղվում գնդակը, միայն թե Հայաստանը հաղթի: Հիմա այն շատ հեռանկարային, երիտասարդ և կարևորը շատ արագ թիմ է: Այդպիսի թիմի դեմ յուրաքանչյուր մրցակցի համար դժվար է խաղալ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմին իսկական կոմբինացիոն խաղ է առաջարկում և ոչ թե մյուս ոչ աստղային թիմերի նման` խփիր և վազիր: Նրա աշխատաոճը լիովին դուր է գալիս խաղացողներին: Ինչ վերաբերում է "Կրասնոդար" տեղափ ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 442 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

 Ինչպես հայտնի է ֆուտբոլասերներին, փետրվարի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի ազգային ընտրանու հետ: Այդ առիթով այս օրերին Կիպրոսում է գտնվող ՀՖՖ պատվի- րակությունը` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: ՀՖՖ նախագահը Կիպրոսում հայկական լրատվամիջոցների հետ շփման ժամանակ կրկին անդրարարձել է մարտի 26-ին կայանալիք "Եվրո-2012" առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղի տոմսերի հարցին: Հայաստանի հանրային հեռուստատեսության մարզական լրագրողի հետ հարցազրույցում ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 518 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

 Երեկ Աբու Դաբիում կայացել է Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը: Laureus World Sports Awards-ն ամենամյա մրցանակա-բաշխություն է, որտեղ պարգևատրում են տարվա կտրվածքով ամենամեծ նվաճումներին հասած մարզիկները:
"Տարվա թիմ" անվանակարգում հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը 2010թ. ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է "Ոսկե Գավաթը":
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մրցանակ է ստացել մեծ սպորտում ունեցած իր ավանդի ու նվաճած մրցանակների հանար:
Իսկ ահա տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով գերազանցել է 2010թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 442 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Անգլիական "Պրեմիեր Լիգայի" առաջատար "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի լեգենդար մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը բրիտանական թերթերից մեկին տված հարցազրույցի ընթացքում նշել է, որ ինքը գոհ չէ այն հանգամանքից, երբ ազգային հավաքականներն իրենց ընկերական խաղերն անց են կացնում շաբաթվա կեսերին, իսկ ակումբային ծանրաբեռնվածությամբ լի ֆուտբոլիստներն էլ չեն կարողանում վերականգնվել մինչև հանգստյան օրերը, այսինքն` ազգային առաջնության խաղերին լիարժեքորեն չեն պատրաստվում: "Մանկունիացիների" մարզիչն ազգային հավաքականների` շաբաթվա կեսում անցկաց- րած խաղերը որակել է որպես խելահեռություն:
"Կարմիր սատանաների" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ էլ Ֆերգին ասել է. "Մեր հաջորդ մրցակիցը "Սիթ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 521 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)

Իսպանական Սանտանդեր քաղաքը ներկայացնող "Ռասինգ" ակումբի հնդիկ նոր սեփականատերներին դուր չի եկել թիմի գլխավոր մարզիչ Միգել Անխել Պոր- տուգալի ցույց տված արդյունքները: Ինչպես տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը, այսուհետ Պորտուգալն այլևս "Ռասինգի" գլխավոր մարզիչը չէ:
Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ սանտանդերյան ակումբը գտնվում է "Լա լիգայի" առաջնության 13-րդ հորիզոնականում և ընդամենը մեկ միավորով է գերազնացում 18-րդ տեղում գտվող "Լևանտեին":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 416 | Добавил: Hartsat | Дата: 08.02.2011 | Комментарии (0)