10:38 Ֆերգյուսոնը կրկին դժգոհ է | |
![]() "Կարմիր սատանաների" պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ էլ Ֆերգին ասել է. "Մեր հաջորդ մրցակիցը "Սիթին" է: Այդ խաղը մեզ համար մեծ նշանակություն ունի: "Քաղաքաբնակների" հետ հանդիպումը դերբի է, որին ողջ Մանչեսթերն է սպասում: Ցավոք, իմ թիմի մի քանի խաղացողներ այժմ գտնվում են իրենց ազգային հավաքականների տրամադրության տակ: Ընկերական խաղեր անցկացնել շաբաթվա կեսին` ուղղակի խելագարություն է, բայց դե ինչ կարող ենք անել, պետք է համակերպվել: Այսօր մեր մարզաբազայում շատ կան տղաներ, ովքեր հավաքական չեն մեկնել: Նրանք ջանասիրաբար մարզվում են և հաստատ կընդգրկվեն "Սիթիի" հետ խաղի մեր թիմի հայտացուցակում: Իսկ ահա լեգեոներներին մի փոքր հանգստանալու և շունչ քաշելու հնարավորություն կընձեռեմ": | |
|
Total comments: 0 | |