Home » 2011 » Փետրվար » 04
Վերջերս "Ժամանակ" օրաթերթում սկսվել է ակտիվորեն շրջանառվել "Հայաստան-Ռուսաստան" ֆուտբոլային հանդիպումը: Թերթի լրագրողները գրում են այն մասին, թե իբր հայերն արդեն իսկ պայմանավորվել են ռուսական կողմի հետ խաղը նախօրոք վաճառելու հարցում:
Ու իմ կարծիքով սա միայն սկիզբն է: Լրագրողները խոսում են այն բանի մասին, որն այնքան կարևոր է հայ ֆուտբոլասեր և ոչ ֆուտբոլասեր հասարակության համար: Դա այն հանդիպումն է, որը կարող է հայկական ֆուտբոլի զարգացման մեծագույն խթանը հանդիսանալ. միայն պատկերացրեք, թե փոքրիկ ֆուտբոլիստներն ինչպիսի ոգևորություն կապրեն` Քրիշտիանո Ռոնալդուի և Դավիդ Վիլյայի կողքին տեսնելով մեր տղաներին:
Համոզված ենք, որ այս թեման շահարկվելու է դեռ բավականին երկար ժամանակ, հուսամ մինչև ... Կարդալ ավելին
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 562 | Добавил: mu | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Մյունխենյան գրանդ ակումբի երկրպագուները դեռևս չէին հասցրել ուրախանալ այն նորությամբ, որ Ռիբերին վերադառնում է, երբ այսօր "Բավարիայի" բժիշկները լուր տարածեցին թիմի մյուս առաջատար Արյեն Ռոբենի հիվանդության մասին: Սուր վիրուսային գրիպի պատճառով հանրաճանաչ հոլանդացին երեկ բաց է թողել թիմի ընդհանուր մարզումը:
Այսօր` ավելի ուշ կորոշվի, թե արդյոք կխաղա Ռոբենը "Քյոլնի" դեմ խաղում, թե` ոչ:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի համար այս մրցաշրջանում կադրային խնդիրները հաջորդում են մեկը մյուսին: Նա այդպես էլ չի կարողանում հավաքել իր բոլոր առաջատարներին մեկ խաղի ժամանակ: Եթե նայում ես թիմին, ապա միայն "Բավարիայի" կիսապաշտպանությունն ամբողջական վերցրած ահռելի մեծ ուժ է, ուժ, որն անցած տարի "Չեմպիոնների Լիգա ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 518 | Добавил: mu | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Մերսիսայդյան "Լիվերպուլի" դեմ կարևոր հանդիպումից առաջ "Չելսիի" պաշտպան Ջոն Թերին հույս է հայտնել, որ "կապույտների" երկրպագուները ջերմ ու հյուրընկալ ձևով կվերաբերվեն նախկինում "արիստոկրատ" Ջո Քոուլին. "Քոուլը հրաշալի ֆուտբոլիստ է, նա միշտ անում էր հնարավոր ամեն ինչ մեզ օգնելու համար: Հուսամ, որ մեր երկրպագուները չեն մոռացել այդ մասին: Ես մինչև հիմա կապ եմ պահպանում նրա հետ և համոզված եմ, որ Քոուլը դեռ իր խոսքը կասի "Էնֆիլդում" ունեցած իր գեղեցիկ ելույթներով":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 551 | Добавил: mu | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Նման կարծիք է արտահայտել անգլիական "Վուլվերհեմփթոնի" լեգենդ Սթիվ Բուլը. "Սըր Ալեքսի թիմին կանգնեցնելու է ոչ գրանդ ակումբ, դա կլինի միջին թիմ, ինչպես օրինակ "Ֆուլհեմը", "Ուիգանը" կամ մեկ ուրիշը: Մենք ևս կարող ենք հաղթել",-երազանքների գիրկն ընկնելով` իր խոսքն է ավարտել Բուլը:
Հիշեցնենք, որ 2004 թվականին "Գայլերը" սեփական հարկի տակ արդեն հաղթել են "Յունայթեդին". խաղն ավարտվել է նվազագույն 1-0 հաշվով:
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 526 | Добавил: mu | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Անգլիական Tribalfootball թերթին տված հարցազրույցի ժամանակ Լոնդոնի "Արսենալի" հոլանդացի առանցքային խաղացող Ռոբին վան Պերսին կարծիք է հայտնել, որ այս մրցաշրջանում դեռևս անպարտելի մնացած "կարմիր սատանաները" շուտով կսկսեն միավորներ կորցնել. "Ես 100 տոկոսով վստահ եմ, որ շուտով "Յունայթեդը" միավորների կորուստ կունենա. նախ նրանք դեռ պետք է մանչեսթերյան դերբիին մասնակցեն, ապա մարտին կմրցեն հզորացված "Չելսիի" հետ ու այսպես շարունակ: Մենք գիտենք "Յունայթեդի" ու "Չելսիի" հագեցած խաղացանկի մասին, բայց ամեն դեպքում մենք մեր ուժերին ենք հավատում ու հույս ենք կապում միայն մեզ հետ: Համոզված եղեք, որ այս տարի "Արսենալը" մինչև վերջ պայքարելու է. չէ որ առաջատարին ընտամենը 6 միա- վոր ենք զիջում":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 436 | Добавил: Hartsat | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Բրիտանական Independent հրատարակչության մասնագետներն անմասն չեն մնացել մի քանի օր առաջ պայթած անգլիական տրանսֆերային խելագարությունից: Հիշեցնենք, որ տրանսֆերային "պայթյունը" տեղի էր ունեցել հունվարի վերջին օրը, երբ տրանսֆերային պատուհանի վերջին ժամերին Լոնդոնի "Չելսին" գնեց հարձակվող Ֆեռնանդո Տորեսին ու պաշտպան Դավիդ Լուիզին` վճարելով աստղաբաշխական գումարներ: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 432 | Добавил: Hartsat | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնում է անգլիական SportingLife պարբերականը, "Նյուքասլ" ակումբի հարձակվող Շոլա Ամեոբին ծանր վնասվածք է ստացել և ստիպված չի խաղա մոտ 6 շաբաթ: 29-ամյա խաղացողը հարված էր ստացել դեմքին "Ֆիլհեմի" հետ կայացած առաջնության խաղի ժամանակ: "Կաչաղակների" մարզչի` Ալան Պարդյուի անմիջական պահանջով խաղացողը լուրջ բուժզննում է անցել, որի ժամանակ էլ բժիշկներն Ամեոբիի մոտ հայտնաբերել են դեմքի ոսկորների մանր ջարդվածք:
Այսպիսով` "Նյուքասլի" վիճակը վերածվում է մեծ աղետ ազդարարով տագնապի ազդանշանի, քանի որ մի քանի օր առաջ թիմից հեռացել էր հիմնական հարձակվող Էնդրյու Քերոլը, ով տեղափոխվել էր "Լիվերպուլ":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 401 | Добавил: Hartsat | Дата: 04.02.2011 | Комментарии (0)

Իսպանական "Վալենսիայի" բրազիլացի 26-ամյա նորեկ Ժոնաս Գոնսալվեշը երեկ լրագրողների ներկայությամբ կայացած իր առաջին մարզման ժամանակ խոստովանել է, որ իր խաղաոճով շատ է նմանվում իտալական "Միլանի" կիսապաշտպան Ռոբիյոյին. "Ես շատ մոբիլ ֆուտբոլիստ եմ ու միշտ նպատակաուղղված եմ դեպի մրցակցի դարպասը, թեև փոխանցում-հարված "մենամարտի" ժամանակ միշտ առավելությունը տալիս եմ փոխանցմանը: Ինքս ինձ կհամեմատեմ Ռոբինյոյի հետ: Ինձ գրավում է նրա խաղային որակները. թե ինչպես է նա շարժվում, ինչպես է պահում իրեն խաղադաշտում, ինչպես է վերահսկում գնդակը: Ես կարող եմ անել նույնը: Հուսով եմ կօգնեմ իմ նոր թիմին` հասնելու մեր առջև դրված նպատակներին":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 404 | Добавил: Hartsat | Дата: 04.02.2011 | Комментарии (0)