Home » 2011 » Փետրվար » 4 » Ռիբերին վերադառնում է, իսկ Ռոբենի խաղադաշտ դուրս գալը հարցականի տակ է
19:15
Ռիբերին վերադառնում է, իսկ Ռոբենի խաղադաշտ դուրս գալը հարցականի տակ է
Մյունխենյան գրանդ ակումբի երկրպագուները դեռևս չէին հասցրել ուրախանալ այն նորությամբ, որ Ռիբերին վերադառնում է, երբ այսօր "Բավարիայի" բժիշկները լուր տարածեցին թիմի մյուս առաջատար Արյեն Ռոբենի հիվանդության մասին: Սուր վիրուսային գրիպի պատճառով հանրաճանաչ հոլանդացին երեկ բաց է թողել թիմի ընդհանուր մարզումը:
Այսօր` ավելի ուշ կորոշվի, թե արդյոք կխաղա Ռոբենը "Քյոլնի" դեմ խաղում, թե` ոչ:
Մյունխենցիների գլխավոր մարզիչ Լուի վան Գալի համար այս մրցաշրջանում կադրային խնդիրները հաջորդում են մեկը մյուսին: Նա այդպես էլ չի կարողանում հավաքել իր բոլոր առաջատարներին մեկ խաղի ժամանակ: Եթե նայում ես թիմին, ապա միայն "Բավարիայի" կիսապաշտպանությունն ամբողջական վերցրած ահռելի մեծ ուժ է, ուժ, որն անցած տարի "Չեմպիոնների Լիգայի" խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 518 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0