Home » 2011 » Փետրվար » 02

Իսպանական "Բարսելոնայի" բրազիլացի նախկին կիսապաշտպան Դեկուն, ով այս պահին ելույթ է ունենում բրազիլական "Ֆլումինենսեում", գովերգել է կատալոնական ակումբին, նշել, որ "կապտանռնագույնների" ցուցադրած ֆուտբոլով միմիայն հիանալ կարելի է. "Կարծում եմ` Պեպ Գվարդիոլայի "Բարսելոնան" գերազանցում է այն թիմին, որում ես էի ելույթ ունենում: Խնդիրն այն է, որ այն ժամանակ մեր կազմում կար 11 խաղացող հիմնական կազմից, իսկ մյուսները նրանց զիջում էին: Հիմա Գվարդիոլայի տրամադրության տակ ավելի շատ համապատասխան ֆուտբոլիստներ կան, այնպես որ խաղի կառուցման հնարավորություններն են ավելի շատ":

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 459 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

"Մանչեթեր Յունայթեդի" լեգենդ Գերի Նևիլը հեռանում է մեծ ֆուտբոլից: "Յունայթեդցի" ֆուտբոլիստը թիմում անցկացրեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ողջ 20 տարիները: Այդ ընթացքում Նևիլն անցկացրեց 602 հանդիպում և խփեց 7 գնդակ: Նա հաղթել է ակումբային ֆուտբոլի բոլոր հնարավոր մրցաշարերում, Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է Աշխարհի երկու առաջնությունում և Եվրոպայի երեք առաջնություններում:
"Ես ողջ կյանքս եղել եմ "Յունայթեդի" երկրպագուն, ափսոս, որ այլևս չեմ կարող խաղալ իմ սիրելի ակումբում: Ես խաղացել եմ լավագույնների հետ լավագույնների դեմ, և ես երջանիկ եմ, որ դարձա ակումբի պատմության մի մասը: Շնորհակալ եմ իմ բոլոր խաղընկերներից, երկրպագուներից և, իհարկե, Սըր Ալեքսից. նա ինձ աջակցել է այս քսան տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ",-հուզախոռն ասել է Նևիլը:
"Գերին իր սերնդի մեջ լավագույ ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 535 | Добавил: mu | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

"Մանուշակների" ղեկավարությունը մտադիր է երկրորդ հնարավորությունը տալ ռումինացի հանրահայտ ու սկանդալային հարձակվող Ադրիան Մուտուին: "Ֆիորենտինայի" ղեկավարները ծրագրել էին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ձեռք բերել իտալական "Բարիի" հարձակվող Պաուլո Բարրետոյին, սակայն գործարքը չստացվեց, քանի որ Բարրետոն վնասվածք ստացավ: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 414 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Անգլիական Պրեմիեր Լիգայի 25-րդ տուրում հաղթելով "Ասթոն Վիլային" 3-1 հաշվով` "Մանչեսթեր Յունայթեդը" թարմացրեց իր իսկ ռեկորդը Պրեմիեր լիգայում անցկացրած անպարտելի հանդիպումների քանակով: Այս անգամ նրանք այդ թիվն արդեն հասցրին 30-ի:  ... Կարդալ ավելին

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 398 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն AS իսպանական թերթին տված հարցազրույցի ժամանակ խոսել է իր սաների հոգնածության մասին, որի պատչառով թիմը վերջին մի քանի հանդիպումներում այնքան էլ լավ խաղ չի ցուցադրում: Պորտուգալացի մասնագետի խոսքերով, բանն այն է, որ "Արքայական ակումբի" ֆուտբոլիստները սովոր չեն նման լարվածության. "Ինը հանդիպում մեկ ամսվա ընթացքում այդքան էլ բարդ խնդիր չէ այն թիմերի համար, որոնք սովոր են նման ռիթմի: Իսկ իմ ֆուտբոլիստներին դա օտար է, քանի որ նրանք մի քանի տարի չեն հասել Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ: Բայց ես հույս ունեմ, որ հաջորդ տարի մենք կառաջադիմենք այդ հարցում, քանի որ մեր նպատակն է հաղթել բոլոր մրցաշարերում, որոնց մասնակցում ենք":
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 403 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" շոտլանդացի գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնը նշել է, որ իրեն չի զարմացրել Ուեյն Ռունիի արդյունավետ խաղը "Ասթոն Վիլայի" հետ տնային հանդիպման ժամանակ: ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 365 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը,  վաղը ժամը 12.00-ին Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի շտաբ-բնակարանում տեղի կունենա ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, որը նվիրված է վերջին շրջանում Հայաստան-Ռուսաստան հանդիպման վերաբերյալ տարածվող տեղեկություններին ու ստահոդ մեկնաբանություններին:
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 436 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Իտալական "Ինտերի" գլխավոր մարզիչ Լեոնարդոն արդեն հայտնել է փետրվարի 3-ին կայանալիք Ա Սերիայի առաջնության հերթական տուրի "Բարիի" դեմ արտագնա  խաղին մասնակցող ֆուտբոլիստի անունները: 23 հոգուց բաղկացած հայտացուցակում ընդգրկված է նաև հոլանդացի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը, ով խաղադաշտ դուրս չի եկել նախորդ տարվա դեկտեմբերից: Այսպիսով, հոլանդացին կարող է այս տարի առաջին անգամ խաղադաշտ դուրս գալ ազդրի ծանր վնասվածքի բուժումից հետո:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 410 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Թուրինի "Յուվենտուսի" իտալացի հարձակվող Լուկա Տոնին գերմանական Bild պարբերականին տված հարցազրույցում լավ չի արտահայտվել ֆուտբոլային մասնագետներ Լուի վան Գալի և Ֆելիքս Մագատի մասին, որոնց ղեկավարությամբ նա ժամանակին խաղացել է "Բավարիայում". ... Կարդալ ավելին
Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 447 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Հայստանի բրոնզե մեդալակիր Երևանի "Ուլիսը" շարունակում է Վրաստանում իր ուսումնամարզական հավաքը: Հերթական ստուգողական-ընկերական խաղում հայկական թիմը 2-2 հաշվով է ավարտել իր հանդիպումը "Սիոնի Բոլնիսի" ակումբի հետ: Հայկական թիմը 53-րդ րոպեին բացել է խաղի հաշիվը, սակայն հետագայում երկու գոլ է բաց թողել և միայն վերջին րոպեին է կարողացել խուսափել պարտությունից: "Ուլիսի" կազմից գոլերը խփել են Նորայր Սահակյանն ու Ալբերտ Թադևոսյանը:

Նշենք, որ "Սիոնի Բոլնիսի" թիմը Վրաստանի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 430 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Այսօր ՖԻՖԱ-ն հրապարակել է ֆուտբոլային հավաքականների դասակարգման հերթական աղյուսակը: Հայաստանի հավաքականը, ի տարբերություն նախորդ ամսվա, նահանջել է երկու հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 62-րդ հորիզոնականը: Հավելենք, որ փետրվարի 9-ին կայանալիք ընկերական խաղի մեր հարևան ու մրցակից Վրաստանի հավաքականը մեկ հորիզոնական վեր է բարձրացել և հիմա 71-րդն է:

Ստորև ներկայացնում ենք ՖԻՖԱ-ի` փետրվար ամսվա դասակարգման աղյուսակը (մուգ տառատեսակով այն թիմերն են, որոնք Եվրո 2012թ. խմբային առաջնությունում մեր մրցակիցներն են).

1. Իսպանիա – 1887 (միավոր)
2. Հոլանդիա – 1723
3. Գերմանիա – 1485
4. Բրազիլիա – ... Կարդալ ավելին

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 406 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ասոցիացիան (IFFHS) հրապարակել է աշխարհի լավագույն 400 ակումբների դասակարգման աղյուսակը: Այդ ցուցակում հայկական ակումբներից հայտնվել է միայն Հայաստանի բազմակի չեմպիոն "Փյունիկը", որը 349-րդ հորիզոնական է կիսել ալժիրյան "Շաբաբ", ինչպես նաև շվեյցարական "Սիոն" և "Ցյուրիխ" ակումբների հետ:

Իսկ ահա ակումբների լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.

1. "Ինտեր", 2. "Բարսելոնա", 3. "Բավարիա", 4. "Ռեալ Մադրիդ", 5. "Լիվերպուլ", 6. "Ինտերնասիոնալ", 7. "Էստուդիանտես", 8. "Պորտու", 9. "Մանչեսթեր Յունայթեդ", 10. "Ատլետիկո Մադրիդ"

Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 404 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Ինչպես հայտնի է հայկական ֆուտբոլով հետաքրքրվող մեր մարզասեր ընթերցողներին, Երևանի "Կիլիկիան" չի մասնակցի 2011թ. ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի հերթական առաջնությանը: Եվ ահա ինչպես տեղեկացնում է TotalFootball.am հայկական ֆուտբոլային կայքը, "Կիլիկիայի" ֆուտբոլիստներից մի քանիսն արդեն բարձրագույն խմբում հանդես եկող ակումբներն են համալրել: Մասնավորապես լուծարված թիմի հարձակվող Կարեն Խաչատրյանն արդեն մարզվում է Գյումրիի "Շիրակում", իսկ Տիգրան Ղարաբաղցյանը շուտով կմիանա "Ուլիսին", "Կիլիկիա" թիմի դարպասապահ Արմեն Խաչատրյանն ու Հայկ Մկրտչյանն էլ միացել են կապանյան "Գանձասարին":
Категория: Ֆուտբոլն Հայոց | Просмотров: 444 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Լոնդոնի "Արսենալի" ֆրանսիացի երկարամյա գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հրապարակավ քննադատել է Անչելոտտիի "Չելսիին". "Ընդամենը երկու օր առաջ "Չելսին" հայտարարել էր 70 միլիոնանոց ակումբային ֆինանսական տարեկան կորուստների մասին, իսկ նույն երեկոյան նրանք 75 մլն ֆունտ ստեռլինգով երկու ֆուտբոլիստ գնեցին: Ախր, սա անտրամաբանական է. չէ որ "Չելսին" հայտարարել էր, որ հետևում է ֆինանսական "fair play"-ին":

Մեր կայքի կողմից հիշեցնենք, որ երեկ ուշ կեսգիշերին` տրանսֆերային պատուհանի վերջին օրը "Չելսին" աստղաբաշխական փողերով գնել էր  պորտու-գալական "Բենֆիկայի" բրազիլացի պաշտպան Դավիդ Լուիզին և մերսիսայդյան "Լիվերպուլի" իսպանացի հարձակվող Ֆեռնանդո Տորեսին` ընդհանուր առմամբ ծախսելով մոտ 75 մլն ֆունտ ստեռլինգ:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 400 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)

Ինչպես տեղեկացնում են իսպանական ԶԼՄ-ները, Մադրիդի "Ռեալի" գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն "արքայական" թիմի կիսապաշտպաներ Պեդրո Լեոնին և Ֆեռնանդո Գագոյին չի ընդգրկել այսօր կայանալիք Իսպանիայի գավաթի խաղարկության "Սևիլիայի" դեմ կիսաեզրափակիչ պատասխան հանդիպմանը մասնակցող ֆուտբոլիստների հայտացուցակում: Ըստ լրատվամիջոցների պատճառն այն է, որ ֆուտբոլիստները քիչ էր մնում ծեծկռտուք սարքեին երեկ կայացած մարզման ժամանակ:

Հավելենք, որ կոնֆլիկտը ծագել է "սերուցքայինների" երկկողմանի հանդիպման ժամանակ: Իսպանացին և արգենտինացին բախվել են միմյանց, ինչից հետո սկսել են շատ կոպիտ խաղալ միմյանց դեմ: Գործը քիչ էր մնում ձեռնամարտի հասներ, սակայն ֆուտբոլիստներին բաժանել են խաղընկերները:

Категория: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Просмотров: 393 | Добавил: Hartsat | Дата: 02.02.2011 | Комментарии (0)