Home » 2011 » Փետրվար » 2 » Գերի Նևիլը մեխից կախում է խաղակոշիկները
22:50
Գերի Նևիլը մեխից կախում է խաղակոշիկները
"Մանչեթեր Յունայթեդի" լեգենդ Գերի Նևիլը հեռանում է մեծ ֆուտբոլից: "Յունայթեդցի" ֆուտբոլիստը թիմում անցկացրեց պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ողջ 20 տարիները: Այդ ընթացքում Նևիլն անցկացրեց 602 հանդիպում և խփեց 7 գնդակ: Նա հաղթել է ակումբային ֆուտբոլի բոլոր հնարավոր մրցաշարերում, Անգլիայի հավաքականի կազմում խաղացել է Աշխարհի երկու առաջնությունում և Եվրոպայի երեք առաջնություններում:
"Ես ողջ կյանքս եղել եմ "Յունայթեդի" երկրպագուն, ափսոս, որ այլևս չեմ կարող խաղալ իմ սիրելի ակումբում: Ես խաղացել եմ լավագույնների հետ լավագույնների դեմ, և ես երջանիկ եմ, որ դարձա ակումբի պատմության մի մասը: Շնորհակալ եմ իմ բոլոր խաղընկերներից, երկրպագուներից և, իհարկե, Սըր Ալեքսից. նա ինձ աջակցել է այս քսան տարիների ընթացքում բազմաթիվ անգամներ",-հուզախոռն ասել է Նևիլը:
"Գերին իր սերնդի մեջ լավագույն աջ պաշտպանն էր Անգլիայում: Նա իսկական օրինակ կարող է ծառայել երիտասարդներին",-իր խաղացողին այսպես է բնութագրել շոտլանդացի մարզիչը:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 567 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0