Home » 2011 » Փետրվար » 8 » Նադալը գերազանցել է Մեսսին
11:08
Նադալը գերազանցել է Մեսսին
 Երեկ Աբու Դաբիում կայացել է Laureus World Sports Awards մրցանակաբաշխությունը: Laureus World Sports Awards-ն ամենամյա մրցանակա-բաշխություն է, որտեղ պարգևատրում են տարվա կտրվածքով ամենամեծ նվաճումներին հասած մարզիկները:
"Տարվա թիմ" անվանակարգում հաղթել է Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը, որը 2010թ. ՀԱՀ-ում անցկացված աշխարհի առաջնության ժամանակ նվաճել է "Ոսկե Գավաթը":
Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Զինեդին Զիդանը մրցանակ է ստացել մեծ սպորտում ունեցած իր ավանդի ու նվաճած մրցանակների հանար:
Իսկ ահա տարվա լավագույն մարզիկ է ճանաչվել իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով գերազանցել է 2010թ. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստ Լեո Մեսսին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 443 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0