Home » 2011 » Փետրվար » 8 » "Ռեդ Բուլզը" հետաքրքրված է Քլոզեով
15:52
"Ռեդ Բուլզը" հետաքրքրված է Քլոզեով
Կարծես արդեն ավանդույթ է դառնում Եվրոպայում իրենց գործունեությունն ավարտած ֆուտբոլային աստղերի տեղափոխությունը դեպի մյուս մայրցամաք` Ամերիկա: Այս անգամ ամերիկացիների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մյունխենի "Բավարիայի" գերմանացի ռմբարկու Միրոսլավ Քլոզեն: 32-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված է Թիերի Անրիի ներկայիս ակումբը` "Նյու Յորք Ռեդ Բուլզը": Ամենայն հավանականությամբ Անրին կհեռանա թիմից ամռանը, և "Ռեդ Բուլզն" արդեն նոր հարձակվող է փնտրում. գլխավոր թեկնածուները Միրոսլավ Քլոզեն ու "Չելսիի" ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկան են:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 553 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0