Home » 2011 » Փետրվար » 8 » Sky Sports պորտալը գնահատել է Մխիթարյանին
14:58
Sky Sports պորտալը գնահատել է Մխիթարյանին
Բրիտանական Sky Sports մարզական ինտերնետ-պորտալի փորձագետների կարծիքով Դոնեցկի "Շախտյորի" և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեծ հեռանկարներ ունեցող երիտասարդ ու տաղանդավոր խաղացող է, որին մեծ ապագա է սպասվում: Ըստ բրիտանական կայքի մասնագետների` Մխիթարյանը հիանալի հնարավորություն ունի մոտագա ապագայում տեղափոխվել աշխարհի առաջատար ակումբներից մեկը և համաշխարհային մակարդակի աստղ դառնալ:
Այժմ ներկայացնենք, թե ինչպես է պատահել, որ բրիտանացիների ուշադրության կենտրոնում հայտվել է հենց հայ ֆուտբոլիստը: Հայաստանի հավա- քականի ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրությունը մեծացել է Sky Sports Scout մրցույթի արդյունքում: Մրցույթի պայմանները հետևյալն էին. կայքի այցե- լուներն առաջարկում են բրիտանացի փորձագետներին մի ֆուտբոլիստի, որը դեռևս չի հայտնվել նրանց ուշադրության կենտրոնում: Sky Sports կայքի ընթերցողներից մեկի` Ջոն Բոսթոնի առաջարկով փորձագետները սկսել են ուսումնասիրել Դոնեցկի "Շախտյորի 22-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխի- թարյանի խաղը:
Ուսումնասիրության արդյունքները զարմացրել են շատերին, այդ թվում և փորձագետներին: Կայքի փորձագետները Մխիթարյանի գործողությունները գնահատել են 10-բալանոց համակարգով, ստորև ներկայացնում ենք այդ արդյունքները. 
                     Հարված` 7-ը 10-ից
                     Փոխանցում` 8-ը 10-ից
                     Տեխնիկա` 6-ը 10-ից
                     Գլխով խաղ` 6-ը  10-ից
                     Արագություն` 8-ը 10-ից
                     Դաշտի վերահսկում` 8-ը 10-ից
                     Առկա ընդունակություններ` 7-ը 10-ից
                     Պոտենցիալ հանարվորություններ` 10-ը 10-ից
                     Տրանսֆերային արժեքն այս պահին` 7 մլն ֆունտ
                     Պոտենցիալ արժեքը` 20 մլն ֆունտ
Իսկ վերջում փորձագետներն այսպես են բնորոշել Մխիթարյանին. "Շատ լավ երիտասարդ ֆուտբոլիստ է, ով վերջին տարիներին շատ արագ առաջադիմում է: Հետաքրքրիր կլինի հետևել նրա խաղին "Շախտյորի" կազմում: Եթե ամեն ինչ շարունակի այս կերպ ընթանալ, ապա մոտ ապագայում նա կարող է հայտնվել եվրոպական թոփ-ակումբներից մեկում":

Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 494 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 1