19:59 "Սպարտակը" համալրվել է երիտասարդներով | |
Ռուսական "Սատուրնի" և Ռուսաստանի երիտասարդական հավաքականի 16-ամյա երկու խաղացողներ` կիսապաշտպան Թիմուրի Բուկիան ու հարձակվող Կոստանտին Սավիչևը, մոսկովյան "Սպարտակ" ակումբի հետ կնքել են եռամյա պայմանագրեր: Ինչպես տեղեկացնում են ռուսական սպորտային լրատվամիջոցները և Բուկիան, և Սավիչևը դեռևս կմարզվեն ու կխաղան "Սպարտակի" երիտասարդական թիմում, որտեղ մի քանի տարվա ընթացքում կարող են զգալիորեն բարելավել իրենց խաղային մակարդակը, իսկ հետո արդեն, երբ նրանց մոտ որոշակի մակարդակ կձևավորվի, պատանիները կարող են խաղալ նաև հիմնական թիմում: | |
|
Total comments: 0 | |