Home » 2011 » Փետրվար » 8 » Հայաստան-Ռուսաստան. տոմսերի վաճառքը սկսած մարտի 10-ից
11:44
Հայաստան-Ռուսաստան. տոմսերի վաճառքը սկսած մարտի 10-ից
 Ինչպես հայտնի է ֆուտբոլասերներին, փետրվարի 9-ին Հայաստանի ազգային հավաքականը Կիպրոսում ընկերական հանդիպում է անցկացնելու Վրաստանի ազգային ընտրանու հետ: Այդ առիթով այս օրերին Կիպրոսում է գտնվող ՀՖՖ պատվի- րակությունը` ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ: ՀՖՖ նախագահը Կիպրոսում հայկական լրատվամիջոցների հետ շփման ժամանակ կրկին անդրարարձել է մարտի 26-ին կայանալիք "Եվրո-2012" առաջնության խմբային մրցաշարի շրջանակներում կայանալիք Հայաստան-Ռուսաստան ընտրական խաղի տոմսերի հարցին: Հայաստանի հանրային հեռուստատեսության մարզական լրագրողի հետ հարցազրույցում Հայրա- պետյանը նշել է, որ այդ հույժ կարևոր հանդիպման դեռևս ոչ մի տոմս վաճառքի չի հանվել ու չի վաճառվել: Հայրապետյանը հավաստել է, որ Հայաստան-Ռուսաստան հանդիպման տոմսերը վաճառքի կհանվեն միայն մարտի 10-ից հետո:
Միաժամանակ օգտվելով ընձեռված լավ առիթից` ՀՖՖ նախագահը կոչ է արել հայ երկրպագուներին, ովքեր տոմսեր ձեռք կբերեն, հանդիպման օրը "Հան- րապետական" մարզադաշտ ներկայանան խաղի սկզբից առնվազն 30-40 րոպե առաջ, որպեսզի աջակցեն մեր ֆուտբոլիստներին նաև նախավարժանքի ժամանակ:
Թե ինչ արժեք կունենան այդ հանդիպման տոմսերը, դեռևս հայտնի չէ, սակայն սպասվում է, որ դրանք նախորդների համամատ ավելի թանկ կլինենք` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախ մեր հավաքականը հիանալի խաղային ներկայացումներ է ցուցադրել վերջին շրջանում, ինչպես նաև ավելացել է հայ երկրպագուների` տոմսեր ձեռք բերելու պահանջարկը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 519 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0