Home » 2011 » Փետրվար » 7 » Ռոնալդուն` 21-րդ դարի դի Ստեֆանո
22:07
Ռոնալդուն` 21-րդ դարի դի Ստեֆանո
 Մադրիդյան "Ռեալի" տնօրեն Խորխե Վալդանոն իսպանական թերթերից մեկին ասել է, որ լեգենդար արգենտինացի Ալֆրեդո դի Ստեֆանոյի, ով նախկինում խաղացել է "Ռեալում" և իր յուրահատուկ տեղն ունի ակումբի պատմության մեջ (այսօր դի Ստեֆանոն "Արքայական ակումբի" պատվավոր նախագահն է), հետևորդ կարելի է համարել պորտուգալացի սուպերկիսապաշտպան Կրիշտիանու Ռոնալդուին, ով նույնպես "Ռեալի" խաղացող է, թեև արգենտինացի չէ. "Մեսսին չէ դոն Ստեֆանոյի հետևորդը, այլ Ռոնալդուն: Պորտուգալացուն ես կանվանեի 21-րդ դարի դի Ստեֆանո, քանի որ և Ռոնալդուն, և դի Ստեֆանոն միևնույն ակումբում են խաղացել: Կրիշտիանուն մեզ համար շատ կարևոր խաղացող է. նա կերտում է "Ռեալի" մերօրյա պատմությունը: Մենք նրան ոչնչի ու ոչ մեկի հետ չենք փոխի: Բայցև հարկ է ասել, որ Մեսսին նույնպես շատ ուժեղ խաղացող է: Մեսսին ու Ռոնալդուն իսպանական "Լա Լիգայի" հիմնական հեղինակություններն են":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 415 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0