09:51 Արշավին. "Ոչ թե լացել է պետք, այլ աշխատել" | |
Լոնդոնի "Արսենալի" և Ռուսաստանի ազգային հավաքականի առանցքային խաղացող Անդրեյ Արշավինը երեկ "Նյուքասլի" հետ դրամատիկ խաղից հետո (հիշեցնենք, որ առաջին խաղակեսից հետո Արշավինի թիմը հաղթում էր 4-0 հաշվով, սակայն ընդմիջումից հետո, երբ խաղադաշտից հեռացվեց "զինագործ" Սոնգը, խաղի պատկերը գլխիվայր շրջվեց, ու "Կաչաղակները" կարողացան փրկել խաղը` 4 գնդակ ուղարկելով "Արսենալի" դարպասը) հարցազրույց է տվել "զինագործների" պաշտոնական կայքին. "Այնպես պատահեց, որ հոյակապ սկիզբը դարձավ դրամատիկ վերջաբան: Երևի թե մի կողմի դարպասում մագնիս կար, քանի որ բոլոր 8 գնդակներն էլ այդ կողմում հայտնվեցին: Մեզ համար այս ոչ-ոքին ցավալի է ու կորստաբեր, իսկ մրցակցի համար սա հաստատ հավասարազոր է հաղթանակի",- այսպիսի հումորվ է սկսել զրույցը ռուս ֆուտբոլիստը: Ստորև ներկայացնում ենք ռուս ֆուտբոլիստի ամբողջական հարցազրույցը.
-Ձեր կարիերայում նման բան երբևէ եղե՞լ էր: -Մի անգամ եղել է նման հանդիպում, և խաղն էլ կրկին 4-4 հաշվով է ավարտվել, բայց այն ժամանակ ես այլ տրամադրություն ունեի... իսկ այսօր հիասթափված եմ: Մենք չպետք է հաղթանակը ձեռքներիցս բաց թողեինք: -"Նյուքասլը" նմա՞ն էր չհանձնվող մարտիկի: -Թիմը թիմ է: Կարծում եմ նրանց օգնեց միմիայն հարազատ պատերի առավելությունը: Երբ խաղում ես նման մարզադաշտերում, որտեղ հանդիսատեսն ավելի մոտ է խոտածածկին, երբ թիմն ու երկրպագուն իրար շատ մոտ են, ապա պետք է գնահատել նման մարզադաշտերի առավելությունը, քանի որ երկրպագուները կարող են նոր կրակ բորբոքել իրենց սիրելիների սրտերում, և այդ դեպքում խաղի սցենարն այսօրվա պես փոխվի: Այսպիսի իրավիճակ-ներում միշտ դաշտի տերերը մեծ առավելություն են ձեռք բերում մրցակցի նկատմամբ: -Բայց "կաչաղակների" մի շարք երկրպագուներ առաջին խաղակեսից հետո արդեն լքում էին խաղադաշտը: -Իսկ հիմա նրանք հաստատ եղունգներն են կրծում (ծիծաղում է): Չէ որ այդ մարդիկ չտեսան հանդիպման շատ գրավիչ, իհարկե ոչ մեզ համար, հանգուցա-լուծումը: -Համաձայն եմ Ձեզ հետ: Իսկ ի՞նչ ասաց Արսենը թիմին խաղի ավարտից հետո: -Ոչինչ էլ չասաց: Արդեն հասկանալի էր, որ նա դժգոհ էր, հիասթափված ու տխուր, ինչպես յուրաքանչյուր ոք կլիներ, եթե նրա տեղում լիներ այս խաղից հետո: -Ինչպիսի՞ իրավիճակ էր տիրում թիմում այսպիսի խաղից հետո, ինչպիսի՞ն էր մթնոլորտը հանդերձարանում: Մի՞թե չկա հիասթափության ու հուսահատության նշույլներ: -Բոլորն էլ տխուր էին: Երևի թե "Վուլվերհեմփթոնի" հաղթանակը "Յունայթեդի" նկատմամբ մեզ մի քիչ կթուլացնի, կիջեցնի թիմի լարվածությունը: Ոչ մի հուսալքության մասին խոսք լինել չի կարող: Մենք մեզ նման բան թույլ տալու իրավունք ուղղակի չունենք: Եթե մենք ուզում ենք հաղթել, ապա ոչ թե լացել է պետք նման խաղերից հետո, այլ հարկավոր է վերլուծել այս հանդիպումը և գտնել մեր գործած սխալները, հանգել աշխատանքային ճիշտ ուղու: Այս օրն արդեն ապրեցինք, հիմա պետք է մտածել ու պատրաստվել Պրեմիեր Լիգայի հաջորդ խաղին: Իդեպ, մենք խաղալու ենք "յունայթեդցիներին" հաղթած թիմի դեմ: Հուսով եմ` մենք ավելի ուժեղ ենք լինելու (ծիծաղում է): | |
|
Total comments: 0 | |