08:06 Լասարտեն` "Ռեալի" դեմ խաղի մասին | |
![]() Լասարտեն կտրականապես հերքել է իսպանացի մասնագետների այն տեսակետը, թե "Ռեալն" "Օսասունայից" կրած դառը պարտությունից հետո կարող է կոտրված լինել`
համարելով, որ "Լա Լիգան" արդեն իր գլխավոր մրցակից "Բարսելոնի" ձեռքում է: Ըստ Լասարտեի` իր թիմի գլխավոր զենքերից մեկն այս հանդիպման ժամանակ պետք է լինի "սերուցքայինների" հենակետային Խաբի Ալոնսոյի խաղը կանգնեցնելը. այդ քայլը լինելու է շատ կարևոր մարտավարություն հաղթանակի հասնելու համար: Լասարտեն ավելացրել է, որ իրենք փորձելու են ամուր լինել, տարածություններ
չթողնել մրցակցի համար, ինչպես նաև չհրահրել լարված իրավիճակներ: "Սոսյեդադի" գլխավոր մարզիչը հայտնել է նաև թիմի նորեկ Վադիմ Դեմիդովի մեկնարկային
կազմում լինելու հավանականության մասին: "Ռոսենբուրգի" նախկին խաղացողը
հաճելի տպավորություն է թողել "Ալմերիայի" դեմ հանդիպման ժամանակ, այդ իսկ
պատճառով հնարավոր է նրա ընդգրկումը մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստների մեջ: | |
|
Total comments: 0 | |