Home » 2011 » Փետրվար » 3 » Պաստորեի տրանսֆերային գինը կրկնապատկվել է
23:03
Պաստորեի տրանսֆերային գինը կրկնապատկվել է
Իտալական "Պալերմո" ակումբի նախագահ Մաուրիսիո Ձամպարինին հայտարարել է, որ իր թիմի արգենտինացի կիսապաշտպան Խավյեր Պաստորեի տրանսֆերային արժեքը բարձրացել է մինչ 100 մլն եվրո: Ակումբը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ իմացել է, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը արգենտինացու ծառայություններով հետաքրքրվել է "արաբական" "Մանչեսթեր Սիթին":  Ձամպարինին Football Italia ռադիոկայանի լրագրողի հետ ունեցած զրույցում ասել է. "Պաստորեի գործակալը ներկա է գտնվել "Յուվենտուսի" հետ հանդիպմանը: Մենք միասին ենք որոշել բարձրացնել Պաստորեի արժեքը: Ես համոզված եմ, որ նա կարող է հենց այսօրվանից հանդես գալ եվրոպական թոփ ակումբների կազմում` չնայած իր չափազանց երիտասարդ տարիքին":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 462 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0