Home » 2011 » Փետրվար » 3 » "Բարսելոնան" ցանկանում է բրազիլացի տաղանդին
14:55
"Բարսելոնան" ցանկանում է բրազիլացի տաղանդին

Իսպանական "Բարսելոնան" ցանկանում է ամրապնդել թիմի հարձակման գծի պոտենցիալը և դրա համար պատրաստ է գնել բրազիլական "Սանթոս" ակումբի երիտասարդ հարձակվող Նեյմարին: Անցած տարի 18-ամյա այս տաղանդավոր հարձակվողի ծառայություններով հետաքրքրված էր Լոնդոնի "Չելսին", սակայն ֆուտբոլիստը վերջնականապես չէր կարողանում վճռել. արժե թողնել հայրենիքը և Եվրոպա տեղափոխվել: Սակայն այսօր իրավիճակն այլ է, քանի որ բրազիլացին որոշակի խնդիրներ ունի "Սանթոսի" ղեկավար աշխատակիցների հետ ու արդեն որոշել է հեռանալ հայրենի Բրազիլիայից: Հավելենք, որ FootballPress կայքի հաղորդմամբ` "կապտանռնագույնները" պատրաստ են Նեյմարի համար 22 մլն եվրո վճարել:

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 450 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0