Home » 2011 » Փետրվար » 5 » Սըր Ալեքսը չի հասկանում Բլանին
11:06
Սըր Ալեքսը չի հասկանում Բլանին
Անգլիական "Մանչեսթեր Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն անմտություն է համարում Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ, նախկինում "Յունայթեդի" կենտրոնական պաշտպան Լորան Բլանի բոյկոտն ընդդեմ Պատրիս Էվրայի. "Չեմ հասկանում, թե ինչու ֆրանսիական ֆուտբոլի ղեկավարները շարունակում են քննադատել Պատրիս Էվրային, իհարկե, այդ ամենը հաստատ ոչ նրա խաղային որակների պատճառով է: Եթե նրանք գտնում են, որ Էվրան արժանի չէ խաղալու Ֆրանսիայի հավաքականում, ապա խնդիր չկա, սակայն ես համոզված եմ, որ Էվրան այսօրվա դրությամբ աշխարհի լավագույն ձախ պաշտպանն է: Բլանը խաղացել է իմ թիմում և շատ լավ գիտի, որ իմ թիմում խաղում են միայն ամենաբարձրակարգ խաղացողները: Էվրան, անշուշտ, շատ կհուսահատվի, բայց մենք ոչինչ անել չենք կարող: Կարող եմ ավելացնել, որ Էվրան առաջվա պես համարվում է մեր թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 572 | Added by: mu | Rating: 5.0/2
Total comments: 0