Home » 2011 » Փետրվար » 5 » Պեպեն վերջնականապես որոշել է
08:19
Պեպեն վերջնականապես որոշել է

 Ինչպես հաղորդում է իսպանական AS պարբերականը, Մադրիդի "Ռեալի" պորտուգալացի-բրազիլացի կենտրոնական պաշտպան Կլեբեր Պեպեն արդեն հոգնել է ակումբի ղեկավարության հետ մի քանի ամիս ձգվող իր պայմանագրի երկարաձգման հարցով անօգուտ բանակցություններից ու վերջնականապես որոշել է հեռանալ "արքայական" ակումբից:

Նշենք, որ Պորտուգալիայի հավաքականի բրազիլացի խաղացողը նոր համաձայնագիր ստորագրելու համար իր պահանջներն է առաջ քաշել, որոնք հիմնականում կապված են միայն ֆինանսների հետ: Պեպեն հիմա ստանում է 1.8 մլն եվրո աշխատավարձ, բայց ցանկանում էր դրա կրկնապատիկը`  3.5 մլն եվրո, որը  "Ռեալում" դժկամորեն, բայց ամեն դեպքում բավարարվեց, իսկ խաղացողի գոլծակալն էլ նշեց, որ այժմ Պեպեն ցանկանում է 5 մլն տարեկան աշխատավարձ: "Արքայական" ակումբի ղեկավարությունը չի ցանկանում ամեն տարի վճարել խաղացողի պահանջած աշխատավարձը, այդ իսկ պատճառով  երկկողմանի բանակցությունները փակուղի են մտել: Այս ամենը հանգեցրել է նրան, որ Պեպեն վերջնականապես որոշել է չերկարաձգել պայմանագիրն ու խաղալ ակումբում մինչև 2012թ. հունիս, երբ կավարտվի գործող պայմանագրի վավերականությունը:

Նշենք նաև, որ թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն արդեն բազմիցս հայտարարել է. "Մադրիդի "Ռեալը" զգում է Պեպեի կարիքը, իսկ Պեպեն` "Ռեալի": Այստեղ սերը փոխադարձ է": Բայց ինչպես երևում է նույնիսկ մարզչի խոսքերը չեն օգնել բանակցությունների իրականացմանը: Ինչպես հաղորդում են փորձագետները Պերեսը չի թարմացնի Պեպեի աշխատավարձը և լավ հասկանում է, որ այս ամառ Պեպեին վաճառելու համար շատ առաջարկներ կստանա: 

Կարծում ենք, որ ավելի խելամիտ կլիներ, եթե Պեպեն համաձայներ ակումբի առաջարկած վերջնական պայմաններին. չէ որ տարիներ առաջ "Ռեալը" նրա համար 30 մլն եվրո է վճարել` իրականացնելով բրազիլացու երազանքը` խաղալ "Մադրիդի Ռեալում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 493 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0