Home » 2011 » Փետրվար » 5 » Հայրապետյանի հարցազրույցը ռուսական "Советский Спорт"-ին
19:30
Հայրապետյանի հարցազրույցը ռուսական "Советский Спорт"-ին
Ռուսական Советский Спорт պարբերականի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) նախագահ Ռուբեն Հայրապետյանը լրագրողին ասել է, որ առաջիկայում ինքը կարող է զրույց ունենալ Ռուսաստանի ֆուտբոլի միության նախագահ Սերգեյ Ֆուրսենկոյի հետ "Ժամանակ" օրաթերթում վերջերս տպագրված և հասարակության շրջանում մեծ աղմուկ բարձրացրած, քաղաքական ընդգծված բնույթ կրող ստահոդ նյութի վերաբերյալ: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ հայկական թերթում գրվել էր, թե "Եվրո-2012" մրցաշարի  խմբային փուլի Հայաստան-Ռուսաստան հանդիպումն արդեն վաճառված է ու ֆուտբոլային խաղը պայմանավորված բնույթ է կրելու:  Մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն այդ առնչությամբ լրագրողին ասել է. "Դա պարզապես անհեթեթություն էր, ծրագրված քայլ: Ինչպե՞ս կարելի էր նման բան գրել: Սակայն այդպիսի  հրապարակումներով նրանց կհաջողվի հասնել իրենց նպատակին. հունից հանել թե մեր, թե ռուս ֆուտբոլիստներին: Նրանք հասկանում են, որ բոլոր այդ կարգի խոսակցությունները փողոցային քննարկումների արդյունք են, միմիայն բամբասանքներ":
Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հայրապետյանի հարցազրույցը.
-Խոսե՞լ եք արդյոք ՌՖՄ-ի անդամներից որևէ մեկի հետ վերջին իրադարձությունների վերաբերյալ:
- Դեռևս` ոչ: Որքանով ես եմ տեղյակ, մի քանի օր առաջ ինձ հետ ցանկանում էր խոսել ՌՖՄ-ի նախագահը, սակայն զրույցը դեռ չի կայացել, ես զբաղված էի: Կարծում եմ, առաջիկայում, մենք կխոսենք այդ թեմայի շուրջ:
- Ի՞նչ կասեք Երևանում կայանալիք հանդիպման տոմսերի վերաբերյալ: Դեռևս հնարավո՞ր է ձեռք բերել դրանք:
- Ոչ, մեզ մոտ բոլոր տոմսերն արդեն վաճառված են: Իսկ Ռուսաստանին, ինչպես և նախատեսվում էր, մենք հատկացրել ենք "Հանրապետական" մարզադաշտի նստատեղերի 10%-ը: Մեր մարզադաշտն ընդունում է մոտ 15 հազար հանդիսատես:
- Ինչո՞ւ չէք ցանակնում, որպեսզի հանդիպումը կայանա "Հրազդանում", չէ՞ որ այն կարող է ավելի քան 55 հազար հանդիսատես ընդունել:
-"Հրազդանի" խոտածածկը շատ վատն է, այն դեռևս 1972 թվականից չի փոխվել ու բարելավվել։ Մեր ֆուտբոլիստները չեն ցանկանում այնտեղ խաղալ, ձերոնց էլ դա հաստատ դուր չի գա: Իսկ "Հանրապետական" մարզադաշտի խոտածածկը շատ լավն է, մարզադաշտն էլ վերջերս է վերակառուցվել:
-Կստանա՞ն արդյոք Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները բարձր պարգևավճար Ռուսաստանի հավաքականին հաղթելու դեպքում:
-Յուրաքանչյուր հաղթական հանդիպման համար մեր ֆուտբոլիստները պարգևավճարի են արժանանում: Եվ Ռուսաստանի հետ հանդիպումը բացառություն չէ: Որքանով ես գիտեմ, դա ընդունված է բոլոր հավաքականներում:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 469 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0