Home » 2011 » Փետրվար » 1 » ՈՒԵՖԱ-ն անհանգստացած է
10:40
ՈՒԵՖԱ-ն անհանգստացած է
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարներն անհանգստացած են Ֆեռնանդո Տորեսի` "Չելսի" տեղափոխման կապակցությամբ (հիշեցնենք, որ իսպանացու համար Աբրամովիչը վճարել է 50 մլն ֆունտ ստեռլինգ): ՈՒԵՖԱ-ն միշտ բացասական վերաբերմունք է ցույց տվել ֆուտբոլիստների համար վճարված տիեզերական գումարներին: Թվում էր, թե տրանսֆերային ձմեռային այս պատուհանի ժամանակ նման բան տեղի չի ունենա, սակայն Աբրամովիչը խառնեց Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարներ բոլոր խաղաքարտերը: Այնուամենայնիվ, ղեկավար կազմից շատերը կարծում են, որ այժմ կա այն, ինչ կա:
Իսկ լիվերպուլյան թիմի երկրպագուները կարծում են, որ Էլ Նինյոն դավաճան է, ու "Չելսի" է գնացել մեծ փոխեր աշխատելու համար:
Մենք կարող ենք միմիայն ավելացնել, որ Տորեսը լքեց "Լիվերպուլը" այն ժամանակ, երբ նա այդքան անհրաժեշտ էր թիմին, թեև պետք փաստել նաև, որ իսպանացու տրանսֆերի շնորհիվ այսուհետ մենք կտեսնենք Սուարես-Քերոլ խոստումնալից հարձակվողական զույգին:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 544 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0