Home » 2011 » Փետրվար » 9 » "Յունայթեդը" լրջորեն հետաքրքրված է նոր "Մեսսիով"
14:31
"Յունայթեդը" լրջորեն հետաքրքրված է նոր "Մեսսիով"
17-ամյա արգենտինացի հարձակվող Խուան Իտուրբեն իր փայլուն խաղով գրավել է անգլիական ակումբի սկաուտներին: Իտուրբեն արդեն հասցրել է գնդակներ ուղարկել "Չիլիի" և "Բրազիլիայի" երիտասարդական հավաքականների դարպասը:
Սակայն "Յունայթեդը" միակ եվրոպական ակումբը չէ, որը հետաքրքրված է տաղանդավոր երիտասարդի ծառայություններով: Ըստ նախնական տեղեկությունների, պորտուգալական "Պորտուն" արդեն համաձայնության է եկել Խուանի հետ, և 18 տարեկանը լրանալուն պես արգենտինացին պայմանագիր կստորագրի պորտուգալական կողմի հետ: Ինքն` Իտուրբեն հայտարարել է, որ ուրախ կլիներ տեղափոխվել հենց Պորտուգալիա:
"Յունայթեդի" ղեկավարությունը հայտարարել է, որ ամեն գնով փորձելու են ձեռք բերել 17-ամյա տաղանդին, և այդ նպատակով "կաարմիր սատանաները" հատուկ ծրագիր են մշակում. "Պորտուին" առաջարկելու են խաղացողին անմիջապես վաճառել իրենց:
Attachments: Նկար 1
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 501 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0