19:05 "Մանչեսթեր Յունայթեդ"-"Մանչեսթեր Սիթի". այս քաղաքը չափազանց փոքր է երկու գրանդների համար | |
![]() Հիշեցնենք, որ նոյեմբեր
ամսին տեղի ունեցած հանդիպումն ամենևին էլ այն չէր, ինչին սպասում էին
շատերը: Վաղը նախանձելի չէ
Մանչեսթեր քաղաքի ոստիկանության վիճակը. նրանք ստիպված
են լինելու կանխել երկու ակումբների` ոչ այնքան նորմալ պահվածքի տեր
ֆանատներին բախումներից: Ըստ պաշտոնական տեղեկությունների` վաղը Մանչեսթերում ալկոհոլի
օգտագործումը լինելու է խիստ հսկողության տակ, իսկ "Օլդ Թրաֆֆորդի"
շրջակայքում ալկոհոլի օգտագործումն ընդհանրապես արգելվելու է:
"Յունայթեդը" լուրջ խնդրի առաջ է կանգնած պաշտպանության կենտրոնում. Ռիո
Ֆերդինանդը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել այդ հանդիպմանը: Իսկ արդեն մի քանի ժամ առաջ պարզվեց, որ չի խաղա նաև Ջոնի Էվանսը: Բայց և այնպես ոչ մի խաղացողի պակասը չի
կարող իր լուրջ կնիքը թողնել նման հանդիպման վրա: Սպասվում է, որ Նեմանյա Վիդիչի
հետ պաշտպանության կենտրոնում կխաղա երիտասարդ Քրիս Սմոլինգը: Դեռևս պարզ
չէ նաև Դարեն Ֆլեթչերի խաղադաշտ դուրս գալու հնարավորությունը. նա խնդիր ունի ծնկի հետ: "Սիթին" ևս որոշակի խնդիրներ ունի. հնարավոր է խաղը բաց թողնի Նայջել Դե
Յոնգը, իսկ Բալոտելլիի վերադարձը ևս կասկածի տակ է հայտնվել: Ադամ Ջոնսոնը ևս չի
ընդգրկվի խաղին: Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մանչեսթերյան ակումբների հիմնական կազմերն ըստ goal.com կայքի. "Մանչեսթեր Յունայթեդ"-Վան Դեր Սար, Էվրա, Վիդիչ, Սմոլինգ, Ռաֆայել, Նանի, Քարիկ, Սքոուլզ, Ջին Սուն Պարկ, Բերբատով, Ռունի "Մանչեսթեր Սիթի"-Ջո Հարտ, Բոատենգ, Կոլո Տուրե, Կոմպանի, Կոլարով, Միլներ, Յայա Տուրե, Դե Յոնգ, Սիլվա, Տեվես, Ձեկո | |
|
Total comments: 0 | |