Home » 2011 » Փետրվար » 12 » Արսեն Վենգերի կյանքի օրենքները. մաս 1
13:34
Արսեն Վենգերի կյանքի օրենքները. մաս 1
 Անգլիական Esquire հանրահայտ ամսագիրը հրապարակել է Լոնդոնի "Արսենալի" գլխավոր մարզչի կյանքի օրենքները:
Ստորև Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանք հետ առ կետ.
Ես ծնվել եմ պատերազմից անմիջապես հետո և պետք է ատեի գերմանացիներին, սակայն երբ ես հատեցի սահմանը, տեսա, որ Գերմանիայում մարդիկ ոչնչով չեն տարբերվում մեզնից. նրանք նույնպես ցանկանում են պարզապես լինել երջանիկ: Ես որոշեցի, որ նրանց ատելը հիմարություն կլինի:
Ես ֆրանսիացի եմ, բայց գերմանական ազդեցությունն ինձ վրա մեծ է: Ես դա զգում եմ անգամ այն ժամանակ, երբ ֆուտբոլ եմ դիտում: Ընդհանրապես միշտ չեմ պատկերացրել, որ ամբողջ կյանքս միայն Ֆրանսիայում կանցկացնեմ:
Ես որոշեցի, որ կյանքում ամենակարևորը նպատակ ունենալը և դրան ձգտելն է: Մնացած ամեն ինչը պակաս կարևոր է:
Մեզանից յուրաքանչյուրը հոգու խորքում կարիք ունի օգտակար լինել, ցանկանում է ունենալ արժանիքներ, որոնք կկարողանա ցուցադրել:
Ես կարող էի քաղաքական գործիչ լինել, քանի որ դա նման է մարզչական աշխատանքին. սյստեղ ևս կարևոր է փորձը և ինքնակառավարումը: Հեռուստատեսային բանավեճերում պարտվում է նա, ով սկսում է նյարդայնանալ: Հենց դու ագրեսիվ ես դառնում, պարտվում ես: Այդ կանոնը երբեմն գործում է նաև սպորտում:
Ես արդյունավետության կողմնակից եմ, առաջին հերթին տնտեսականի մասին է խոսքը: Մինչև 1980-ական թվականները աշխարհը երկատված էր. մարդիկ կամ կոմունիստ էին, կամ կապիտալիստ: Կոմունիստական մոդելը չաշխատեց. բոլորս դա տեսանք, բայց նաև կապիտալիստականն այնքան էլ հուսալի չի թվում ժամանակակից աշխարհում: Հնարավոր չէ անհատական պահանջներն անտեսել, բայց նաև, ինձ թվում է, որ աշխարհը շատ դանդաղ է զարգանում:
Մի անգամ ես գնացի Հունգարիա, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է աշխատում կոմունիստական ռեժիմը: Վերադարձա այն համոզմունքով, որ այն երբեք չի աշխատի:
Հիմա ամենակարևորը համաշխարհային միասնական կառավարություն ստեղծելն է: Այլ ճանապարհ չկա: Հնարավոր է, որ դա պատահի 50 տարի հետո, բայց անպայման կլինի: Հակառակ դեպքում խնդիրները մի երկրից կանցնեն մյուս երկիր:
Եվրոպայում 50 տարի անց կապրի համաշխարհային բնակչության 4 տոկոսը: Միթե դուք մտածում եք, որ Անգլիան կարող է առանձին ապրել, Ֆրանսիան` առանձին: Դա հնարավոր չէ:
Մարդիկ շարունակում են հաշտվել, որ 50 մարդ աշխարհում բոլոր հարստությունների 40 տոկոսին է տիրապետում: Միթե դա ընդունելի է: Միթե կարելի է թույլ տալ, որ երկու միլիարդ մարդ ապրի օրական երկու դոլարով: Ես չեմ հավատում, որ դրա հետ երկար կհաշտվեն:
Մենք ապրում ենք մրցակցային աշխարհում, իսկ ես սիրում եմ մրցակցությունը: Մրցունակ մարդիկ պետք է արժանին ստանան:
Ամերիկայում ճգնաժամի ժամանակ Բարաք Օբաման ասաց, որ անընդունելի է որոշ մարդկանց այդքան շատ վճարելը: Դա առաջին նշանն է: Ես երբեք չէի լսել, որ ԱՄՆ-ի նախագահը նման բան ասեր:
Կանցնի 10-20 տարի, և առողջ միտքը կհաղթի: Ժամանակակից աշխարհում ամեն մեկը չի կարող հասնել լավագույնին: Մենք արդեն խոստովանում ենք, որ պարտավոր ենք հոգ տանել մարդկանց համար: Մենք չենք կարող թույլ տալ, որ նրանք ուղղակի փողոցում մահանան:
Անհրաժեշտ է աջակցել այն մարդկանց, ովքեր աշխարհն առաջ են տանում, նոր պատվաստանյութեր են ստանում, նոր ինքնաթիռներ են ստեղծում, գիշեր-ցերեկ աշխատում են, ոչ թե նստում են բազմոցին` սպասելով, թե երբ կգա հաջորդ օրը: Սակայն նման մարդիկ ամենահարուստը չեն:
Ֆուտբոլիստներն այնքան էլ շատ չեն ստանում, ինչպես որոշ մարդիկ: Այսինքն` խնդիրը նրանք չեն: Նույնիսկ աշխարհի ամենալավ ֆուտբոլիստներն այդքան էլ շատ չեն վաստակում նրանց համեմատ, ովքեր իսկապես հսկայական գումարներ են ստանում:
Այն, որ ֆուտբոլը թիմային խաղ է, այն դարձնում է հզոր: Հաղթել կարելի է տարբեր կերպ, բայց թիմային աշխատանքն ինձ միշտ ավելի է գրավել: Ես այդքան էլ չեմ սիրում թենիս, բայց ինձ դուր է գալիս "Դևիսի գավաթը", քանի որ դա թիմային մրցաշար է: Ես սկսում եմ սիրել գոլֆը, երբ խոսքը "Ռայդերի գավաթի" մասին է: Դա տարիօրինակ է. ես գիտեմ:
Հարկավոր է յուրաքանչյուր գործ այնպես անել, որ այն արվեստ դառնա:
Ինչ իմաստ ունի անասնական կյանքով ապրել: Առօրյա կյանքը հետաքրքիր է դառնում հատկապես այն ժամանակ, երբ մենք ձգտում ենք այն արվեստի վերածել: Նույնն էլ ֆուտբոլում է: Նայեք "Բարսելոնային" և ամեն ինչ կհասկանաք:
Յուրաքանչյուրի կյանքը, ով ունի նպատակ, որոշ չափով ռոբոտիզիա է պահանջում:
Երեսուն տարվա մարզչական աշխատանքից հետո ամեն դեպքում մի քիչ խենթ ես դառնում. դու ապրում ես դրանով, այդ մասին ես մտածում, ելք չկա:
Երբ դու սոված ես, այդ մասին քո ստամոքսն է ասում: Երբ հաղթանակ ես ցանկանում ճաշակել, քո ամբողջ օրգանիզմը և ամբողջ կյանքն է այդ մասին գոռում:
Գագաթնակետին լինելը նույնն է, թե թմրանյութեր ընդունելը: Երբ քո մարմինը, քո նյարդային համակարգը գագաթնակետին են հասնում, անպայման անկում է հաջորդում: Այլ կերպ լինել չի կարող:
Սպորտը հրաշալի դաս է: Ամեն շաբաթ քննություն ես հանձնում և եթե չհանձնես, բոլորը կասեն, որ դու ապուշ ես: Չգիտեմ ` դա ճիշտ է, թե` ոչ, բայց դա պարզապես այդպես է:
Մարզիչը խաղացողի պես պետք է ապրի: Եթե դու գիշերն անցկացնես Աստված գիտի, թե որտեղ, շատ խմես և թափթփված գաս մարզման, դա վերջն է: Խաղացողները շատ պահանջկոտ են:
Մարչական աշխատանքում կամ պետք է լավատեսությամբ նայես մարդկային բնավորություններին կամ խելացնոր ես դառնում:
Յուրաքանչյուր կազմակերպությունում կան մարդիկ, ովքեր, դառնալով ղեկավար, սկսում են բոլորին ինչ-որ բանում կասկածել: Նրանք ի վերջո հոգեբուժանարանում են հայտնվել:
Ընկերությունն այն ժամանակ է լավ աշխատում, երբ յուրաքանչյուրն անում է այն, ինչի համար իրեն վճարում են:
Մարզիչների շրջանում ես ընկերներ չունեմ, քանի որ ֆուտբոլում այնպիսի իրավիճակներ են ստեղծվում, երբ կամ դու պետք է լինես կամ մեկ ուրիշը, և միշտ անվստահություն կա: Կան մարզիչներ, ում ես հարգում եմ, բայց ընկերական և լիովին անկեղծ հարաբերություններ մեր մեջ չեն կարող լինել:
Իմ և խաղացողների հարաբերությունների մեջ զսպվածություն կա, քանի որ ես մարզիչ եմ: Վստահությունն անպայման պետք է լինի, հակառակ դեպքում ես չեմ կարող աշխատել:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 607 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0