20:40 Մանչինի. "Պաստորեն և Կավանին փայլուն ֆուտբոլիստներ են" | |
Անգլիական "Մանչեսթեր Սիթին" միշտ էլ հետաքրքրված է լավ ու բարձրակարգ խաղացողների ծառայություններով:
"Խավիեր Պաստորեն և Էդիսոն Կավանին ուղղակի փայլուն ֆուտբոլիստներ են. դեմ չէի լինի, եթե նրանք համալրեին մեր շարքերը",- անգլիական ԶԼՄ-ների ներկայացուցիչներից մեկին ասել է "քաղաքաբնակների" իտալացի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին: Իտալական "Պալերմոյի" ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ անգլիական ակումբի կողմից հեռախոսազանգ է ստացվել և արդեն իսկ նրանց կողմից որոշակի հետաքրքրություն կա 21-ամյա արգենտինացի Պաստորեի նկատմամբ, միչդեռ "Նապոլին" դեռ չի պատրաստվում ազատվել իր ուրուգվայցի առաջատարից, ինչքան էլ որ վճարեն գրանդները: | |
|
Total comments: 1 | |
| |