21:00 Գվարդիոլա. ""Արսենալի" խաղին հետևելը հաճույք է պատճառում, նրանց դեմ խաղալը` ոչ այնքան" | |
Կատալոնական "Բարսելոնայի" գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան անգլիական "Արսենալի" հետ խաղից առաջ մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ երկու թիմերն էլ պետք է առավելագույնս տրամադրվեն այս հույժ կարևոր հանդիպմանը: Բացի այդ նա նշել է, որ "կապտանռնագույններն" այնքան էլ լավ չեն հանդես գալիս 1/8-րդ եզրափակիչներում. "Ես մեծ հաճույք եմ ստանում` նայելով Վենգերի թիմի խաղին, սակայն նրանց դեմ հանդիպելն այնքան էլ լավ գործ չէ: Երկու թիմերն էլ շատ ուժեղ են, երբ տիրում են գնդակին, իսկ առանց գնդակի թիմերն այնքան էլ հաջող չեն խաղում: Դրա համար թե մենք, թե "կանոնիրները" փորձելու ենք ղեկավարել խաղը և տիրել գնդակին: Վերջին տարիների փորձը ցույց է տալիս, որ մենք 1/8-րդ եզրափակիչում այնքան էլ լավ չենք խաղում և դրա համար պետք է լինենք լիովին պատրաստ և դուրս գանք խաղադաշտ մեծ տրամադրվածությամբ":
| |
|
Total comments: 0 | |