Home » 2011 » Փետրվար » 17 » "Չեմպիոնների լիգայի" առաջին շաբաթն՝ ըստ մեր կայքի
19:12
"Չեմպիոնների լիգայի" առաջին շաբաթն՝ ըստ մեր կայքի
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում "Չեմպիոնների լիգայի" առաջին շաբաթվա վերլուծությունը:
Լավագույն թիմը-Անգլիական "Տոտենհեմը" Միլան ժամանեց ակնհայտ հետնապահի կարգավիճակով: Կադրային լուրջ խնդիրները բավարար պատճառ էին` լոնդոնցիներին ավելի թույլ համարելու համար: Սակայն այս հարցի վերաբերյալ "Խթանների" գլխավոր մարզիչ Հարի Ռեդնապն իր ուրույն լուծումներն ուներ: Արդեն խոսել ենք այս հանդիպման մասին, սակայն ավելորդ չենք համարում նշել, որ հենց Ռեդնապի խելամիտ մարտավարության շնորհիվ լոնդոնյան թիմը անչափ կարևոր հաղթանակ կորզեց "Միլանից": Մասիմիլիանո Ալեգրիի թիմը, և միգուցե հենց Ալեգրին, թվաց, թե բոլորովին անպատրաստ էին լոնդոնյան ակումբի դեմ հանդիպմանը: Այս շաբաթվա լավագույն թիմը Հարի Ռեդնապի "Տոտենհեմն" է:
Վատագույն թիմը-Այստեղ մեզ համար որոշակի հարցեր են առաջանում, թե ով է ամենավատ թիմը: Երկու դեպքում էլ մեր ուշադրության կենտրոնում են իտալական ակումբները` "Միլանը" և "Ռոման": Այս երկու թիմերի խաղերի վերլուծությունը ձեզ արդեն ներկայացվել է, և ավելորդ անգամ դրանց չենք անդրադառնա: "Ռոման" հերթական անգամ "ոչ օպտիմալ" ֆուտբոլ խաղաց և պարտվեց, սակայն հռոմեացիները որոշակի դիմադրություն ցույց տվեցին և կարողացան չնչին կերպով թեթևացնել իրենց ծանր գործը: "Միլանի" ցուցադրած խաղում չկար ոչինչ, բացի ոչ ֆուտբոլային կեղտոտ պահվածքից և պատահական վտանգավոր պահերից: Մենք շաբաթվա ամենավատ թիմ ենք համարում հենց "Միլանին"
Լավագույն խաղացողը-Լավագույն խաղացողի նոմինանտի թեկնածուներ գտնելն այնքան էլ դժվար չէ: Լավագույնին որոշելու դեպքում տարակար-ծություն, անկասկած, կլինի: Մեր առաջարկած երկու խաղացողներն են Ահարոն Լենոնը "Տոտենհեմից" և Դուգլաս Կոշտան "Շախտյորից": Երկու խաղացողներն էլ փայլուն ֆուտբոլ խաղացին, և այս անվանակարգին երկուսն էլ արժանի են: Ամեն դեպքում շաբաթվա լավագույն խաղացողն ըստ մեզ  Դոնեցկի "Շախտյորի" բրազիլիացի ֆուտբոլիստ Դուգլաս Կոշտան է:
Շաբաթվա անհաջողակը-Այս անվանակարգին կարող են արժանանալ մի շարք ֆուտբոլիստներ` հատկապես իտալական ակումբներից: Սակայն կա նաև մեկ ֆուտբոլիստ, ով մեր ուշադրության կենտրոնում է բոլորից շատ: Կատալոնական "Բարսելոնայի" դարպասապահ Վիկտոր Վալդեսն ամենապա-տասխանատու պահին մանկական սխալ թույլ տվեց, իսկ հոլանդացի հարձակվող վան Պերսիի սուր անկյունից կատարած հարվածը նպատակին հասավ: Արշավինի գոլի ժամանակ նրա մեղավորությունն այնքան էլ շատ չէր, սակայն, Վալդեսը ևս իր մեղքի բաժինն ուներ այդ դրվագում: Շաբաթվա անհաջողակը` Վիկտոր Վալդեսն է  "Բարսելոնայից":
Լավագույն մարզիչը-Այս անվանակարգում կան միանշանակ երկու անուններ` Հարի Ռեդնապ և Արսեն Վենգեր: Երկու դեպքում էլ մարզիչների աշխատանքը կարելի է գնահատել ամենաբարձր միավորներով: Մենք մեր նախապատվությունը տալիս ենք Հարի Ռեդնապին միայն այն բանի համար, որ նրա թիմը խաղում էր մրցակցի հարկի տակ և նրա կառուցած մարտավարությունն ավելի մեծ առավելություն ուներ "Միլանի" դեմ խաղում, քան "Արսենալը" "Բարսայի" դեմ: Լավագույն մարզիչը ըստ մեր կայքի` Հարի Ռեդնապն է:
Խորհրդանշանական հավաքականը`  Էուրելիո Գոմես, Դանի Ալվեշ, Վիլյամ Գալլաս, Մայքլ Դոուսոն, Գայել Կլիշի, Ջեկ Ուիլշեր, Դուգլաս Կոշտա,    Ահարոն Լենոն, Անդրեյ Արշավին, Ռոբին վան Պերսի, Փիթեր Կրաուչ:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 674 | Added by: mu | Rating: 5.0/3
Total comments: 0