Home » 2011 » Փետրվար » 23 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 8
16:16
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 8
 Չորեքշաբթի օր, երեկոյան ժամը 23:45 րոպե, Մարսել քաղաք, Ստադիոն "Վելոդրոմ" մարզադաշտ, գլխավոր մրցավար Ֆելիքս Բրուխ (Գերմանիա), "Մարսել"(Ֆրանսիա)-"Մանչեսթեր Յունայթեդ"(Անգլիա) հանդիպում. "պատերազմ" մարզադաշտի խոտածածկի վրա:
Այս թիմերը, անկասկած, միևնույն քաշային կատեգորիայում չեն գտնվում: Սակայն ֆրանսիական ակումբը սեփական հարկի տակ ի զորու է հաղթել ցանկացած թիմի` լինի դա Մանչեսթերից, թե մեկ այլ քաղաքից:
"
Մարսել"-Ֆրանսիական ակումբը ազգային առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականով, սակայն, զիջում է առաջատարին ընդամենը 3 միավորով: "Չեմպիոնների լիգայի" խմբային մրցաշարից Դիդյե Դեշամի թիմը դուրս եկավ երկրորդ հորիզոնականով` ետ մնալով "Չելսիից":
Խաղից առաջ երկու թիմերն էլ
բավականաչափ կադրային լուրջ խնդիրներ ունեն: Բրանդաոն և Լոեկ Ռեմին արդեն ապաքինվել են և կարող են խաղալ, իսկ Մատյո Վալբուենայի և Անդրե Պիեր Ժինյակի խաղադաշտ դուրս գալու հավանականությունը շատ ցածր է: Վերջինիս մասին Դիդյե Դեշամն ասել է, որ միայն հրաշքի դեպքում Ժինյակը դուրս կգա խաղադաշտ:
Դեշամը խաղից առաջ իր կարծիքն է արտահայտել "Յունայթեդի" վերաբերյալ. "Սըր Ալեքսի թիմը մեծ պատմություն ունեցող թիմ է: Նրանք հաղթելու յուրահատուկ հոտառություն ունեն, և զարմանալի չէ, որ անգլիացիներն են ֆավորիտը: Սակայն դա ամենևին էլ չի նշանակում, որ խաղադաշտ ենք դուրս գալու արդեն հանձնված: Մենք փորձելու ենք լավագույն արդյունքի հասնել մեր խաղադաշտում: 0:0 հաշիվն, երևի, ամենահաջող արդյունքը լկինի, մեզ համար: Պաշտպանությունը կարող է ամենակարևոր դերը խաղալ այս խաղում:
"Մարսելի" նախնական կազմը` Մանդանդա, Ֆանդի, Դիավարա, Հայնցե, Տայվո, Սիսսե, Շեյրու, Լուչո Գոնսալես, Ռեմի, Բրանդաո, Անդրե Այուվ:
"
Մանչեսթեր Յունայթեդ"-Անգլիական գրանդը գլխավորում է անգլիական "Պրեմիեր լիգան" և լավ հնարավորություններ ունի հաղթելու առաջնությունը: Խմբային մրցաշարում թիմը ընդունեց ընդամենը մեկ գնդակ, և դուրս եկավ առաջին հորիզոնականով:
Ինչպես "Մարսելը", այնպես էլ "Յունայթեդը" բավականին լուրջ կադրային խնդիրներ ունի: Տարբեր աստիճանների վնասվածքների պատճառով խաղը բաց են թողնելու Անդերսոնը, Պարկը, Գիգսը, Ֆերդինանդը, Էվանսը, իսկ Վալենսիան, թեպետ արդեն մարզվում է, սակայն նրա խաղադաշտ դուրս գալը սպասվում է միայն մարտին: Փաստորեն` "Յունայթեդը" մնացել է առանց եզրային կիսապաշտպանների, բացառությամբ պորտուգալացի վինգեր Նանիի: Պաշտպանության կենտրոնում կխաղան Սմոլինգն ու Վիդիչը: Իսկ ահա թե ինչպիսի կիսապաշտպանական գծով կխաղա Ֆերգին` գուշակելը բավականին բարդ է: Ամենայն հավանականությամբ եզրերում կխաղան Նանին և ունիվերսալ Դարեն Ֆլետչերը, իսկ կենտրոնում` Մայքլ Քերիկն ու  Փոլ Սքոուլզը:
Սըր Ալեքսը հանդիպումից առաջ ասել է. "Մենք մասնակցում ենք երեք առաջնությունների և ցանկանում ենք հաղթել դրանցից յուրաքանչյուրում: Այժմ սկսվում է մրցաշրջանի ամենակարևոր ժամանակահատվածը, երբ թիմերը ռեալ պայքարում են չեմպիոնության համար: "Մարսելը" շատ ուժեղ թիմ է` բավականին ուժեղ պաշտպանությունով: Ես իմ թիմին ֆավորիտ չէի համարի, քանի որ Դիդյե Դեշամի տղաները լավ հնարավորություն ունեն  իրենց օգտին դրական արդյունք արձանագրելու համար":
"Մանչեսթեր Յունայթեդի" նախնական կազմը` վան Դեր Սար, Էվրա, Վիդիչ, Սմոլինգ, Ռաֆայել, Քերիկ, Սքոուլզ, Ֆլետչեր, Նանի, Բերբատով, Ռունի:
Այս խաղի համար համաշխարհային բուքմե
յքերներն առաջարկում են հետևյալ գործակիցները` "Մարսելի" հաղթանակ` 3.1,ոչ ոքի` 3, "Յունայթեդի " հաղթանակ` 2.3:
Մեր կանխատեսումը. Առաջին հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 0:1:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 876 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0