Home » 2011 » Փետրվար » 23 » "Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 7
16:53
"Չեմպիոնների լիգա". փլեյ-օֆֆ. Մաս 7
 Չորեքշաբթի, 23:45, Միլան, "Ջուզեպպե Մեացցա", գլխավոր մրցավար Վիկտոր Կաշայի(Հունգարիա), "Ինտեր"(Իտալիա)-"Բավարիա"(Գերմանիա) ֆուտբոլային փառատոն կաշվե գնդակի վարպետների մասնակցությամբ:
Այս թիմերը Մայիս ամսին միմյանց դեմ մրցեցին "Չեմպիոնների լիգայի" եզրափակիչում և այդ ժամանակ Ժոզե Մոուրինյոյի նախկին ակումբն ուժեղ գտնվեց և հաղթեց 2:0 հաշվով: Այժմ շատ բաներ են փոխվել, սակայն երկու ակումբներն էլ համարվում են եվրոպական ֆուտբոլի ամենազորեղ ակումբներից:
"Ինտեր"-Իտալիայի ազգային առաջնությունում թիմը ընթանում է 3-րդ հորիզոնականում` զիջելով առաջատար "Միլանին" 5 միավորով: "Չեմպիոնների լիգայի" խմբային փուլի շրջանակներում իտալական ակումբը հայտնվել էր միևնույն խմբում "Տոտենհեմի" հետ և կարողացավ դուրս գալ ենթախմբից միայն երկրորդ հորիզոնականով:
Մյունխենյան ակումբի հետ հանդիպումից առաջ "Ինտերի" գլխավոր մարզիչ Լեոնարդոն լուրջ խնդիրներ ունի հարձակման գծում: Անցած խաղաշրջանի հերոս Դիեգո Միլիտոն վնասվածքի պատճառով բաց կթողնի այս կարևոր հանդիպումը, իսկ Ջիանպաոլլո Պացցինին չի խաղա, քանի որ "Սամպդորիայի" կազմում մասնակցել է "Չեմպիոնների լիգայի" խաղարկության նախընտրական փուլում: Սակայն Սամուել Էտո'օն կազմ ու պատրաստ է և կմասնակցի հանդիպմանը: Նրա հետ, ամենայն հավանականությամբ, կխաղա մակեդոնացի Գորամ Պանդևը:
Լեոնարդոն խաղից առաջ հանդիպում է ունեցել լրագրողների հետ և իր խոսքում նշել է, որ իր թիմն արդեն հաղթահարել է խաղային ճգնաժամը, և իրենք լավ պատրաստված են ու ամեն կերպ կփորձեն հաղթել. "Սա յուրահատուկ մրցաշար է: Այստեղ են հավաքված աշխարհի ուժեղագույն խաղացողները",-ավելացրել է "ներաձյուրիների" գլխավոր մարզիչը:
"Ինտերի" նախնական կազմը` Ժուլիո Սեզար, Մայկոն, Լուսիո, Ռակոնիա, Կիվու, Զանետի, Կամբիասսո, Մոտտա, Սնեյդեր, Էտո'օ, Պանդև:
"
Բավարիա"-Լուի վան Գալի սաները Գերմանիայի առաջնությունում զբաղեցնում են 3-րդ հորիզոնականը` զիջելով առաջատար Դորտմունտի "Բորուսիային" 12 միավորով: "Չեմպիոնների լիգայի" խմբային մրցաշարում "Բավարիայի" գլխավոր մրցակիցը "Ռոման" էր, բայց գերմանացիները կարողացան հաղթել ենթախմբում և դուրս գալ ենթախմբից առաջին հորիզոնականով:
Ըստ նախնական տեղեկությունների Տոմաշ Կրաֆտն ու Մարիո Գոմեսն արդեն ամբողջովին վերականգնվել են վնասվածքներից, իսկ Ռոբենը և Ռիբերին, բարեբախտաբար, վնասվածքներ չունեն:
"Չկա որևէ իմաստ համեմատելու անցած տարվա հանդիպումը այս հանդիպման հետ: Այն հանդիպումը եզրափակիչ էր, իսկ սա ընդամենը 1/8 եզրափակիչ է, և թիմերի կազմերը որոշակիորեն փոփոխվել են: Շատերը դեռևս հիշում են անցած տարվա հանդիպումը, սակայն դա որևէ ազդեցություն չի կարող ունենալ մեր հոգեբանության վրա: Իմ թիմը միմիայն փորձելու է հաղթել",-ասել է Լուի վան Գալը:
"Բավարիայի" նախնական կազմը`Կրաֆտ, Լամ, Բադշտուբեր, Տիմոշուկ, Լուիս Գուստավո, Պրանիչ, Շվայնշտայգեր, Ռոբբեն, Մյուլեր, Ռիբերի, Գոմես:
Այս հանդիպման համար համաշխարհային բուքմե
յքերներն առաջարկում են հետևյալ գործակիցները` "Ինտերի" հաղթանակ` 2.3, ոչ ոքի` 3.1, "Բավարիայի" հաղթանակ` 3:
Մեր կանխատեսումըԱռաջին հանդիպման կանխատեսումն ըստ onlyfootball.ucoz.com կայքի` 2:1:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 742 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 1