Home » 2011 » Փետրվար » 25 » Ջոն Թերրի. "Մենք կարող ենք շրջանցել "Յունայթեդին""
15:13
Ջոն Թերրի. "Մենք կարող ենք շրջանցել "Յունայթեդին""
Լոնդոնի "Չելսիի" ավագ Ջոն Թերին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իրենք կարող են անցնել "Յունայթեդին" Անգլիայի "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակու. "Նման բան ես հիշում եմ, երբ նույն "Մանչեսթերը" 1996թ.-ին անցավ "Նյուքասլին" և հռչակվեց չեմպիոն: Մեր չեմպիոնությունը միանգամայն հնարավոր է, ամենակարևորը ճնշում գործադրելն է: Անցած մրցաշրջանում մենք չափազանց կարևոր հաղթանակի հասանք "Օլդ Թրաֆֆորդում", ինչի արդյունքում հետագայում կարողացանք հաղթել առաջնությունը: Նրանց ամենևին էլ անպարտելի թիմ անվանել չի կարելի: Մենք տեսնում ենք, որ այդ թիմին հաղթել հնարավոր է: "Բլեկպուլը" հաղթում էր "Յունայթեդին" 60-ից 70 րոպե, սակայն հետագայում կարևոր դեր խաղաց մանչեսթերցիների փորձը: Փորձ մենք ևս ունենք: "Յունայթեդը" շատ ուժեղ թիմ է, սակայն այդ թիմից վախենալ պետք չէ":


Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 622 | Added by: mu | Rating: 5.0/1
Total comments: 0