Home » 2011 » Փետրվար » 28 » Եվրոպական խճանկար
14:55
Եվրոպական խճանկար
 **Հեղինակավոր Goal.com ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ Միլանի "Ինտերի" ղեկավարությունը հետաքրքրված է իտալական "Սամպդորիայի" երիտասարդ կիսապաշտպանի` Անդրեա Պոլիի ծառայություններով: 21-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու համար, ում այժմյան տրանսֆերը գնահատվում է շուրջ 10 մլն. եվրո, "ներաձյուրիների" ղեկավարությունը պատրաստ փոխանակության գնալ` "Սամպդորիային" տալով պաշտպան Դավիդ Սանտոնին և ևս որոշակի հավերավճար:
Հիշեցնենք, որ հունվարյան տրանսֆերային պատուհանի ժամանակ "Սամպդորիայից" "Ինտեր" է տեղափոխվել հարձակվող Ջամպաոլո Պացցինին, ով շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ իր ուրույնտեղը գտնել "ներաձյուրիների" հիմնական կազմ:
 
**Իտալական Tuttomercatoweb ֆուտբոլային կայքը տեղեկացնում է, որ այժմ Մախաչկալայի "Անժիի" ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել իտալական "Միլանի" կռվարար հենակետային կիսապաշտպան Ջենարո Գատուզոն: Ռուսական ակումբի ղեկավարությունը հույս ունի, որ կկարողանա ձեռք բերել իտալացի հենակետային կիսապաշտպանին մինչև Ռուսաստանի տրանսֆերային պատուհանի փակվելը, որին այդքան էլ երկար ժամանակ չի մնացել:
Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ ռուսական ակումբ էին տեղափոխվել իսպանական Մադրիդի "Ռեալի" նախկին ձախ պաշտպան Ռոբերտո Կառլոսը և այժմյան Բրազիլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ժուսիլեյը:

**Քաթարյան AP պարբերականը տեղեկացնում է, որ Քաթարի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է դարձել Միլովան Ռաևեցը: Ռաևեցն իր պարտականություններին կանցնի մարտի 1-ից: Քաթարի հետ կնքված պայմանագրի համաձայն նա կմնա հավաքականի ղեկին մինչև 2014թ.-ը:
Նշենք, որ մինչ այդ Քաթարի ընտրանու գլխավոր մարզիչը Բրունո Մետսուն էր, ով իր պաշտոնից պաշտոնանկ էր արվել այն բանից հետո, երբ հավաքականը չէր կարողացել հաղթահարել Ասիայի գավաթի 1/4 եզրափակիչը և դուրս էր մնացել գավաթի հետագա պայքարից:
Հիշեցնենք, որ մինչ այդ Ռաևեցը եղել է Գանայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը, որին ՀԱՀ-ում կայացած 2010թ.-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությանը կարողացել է դուրս բերել 1/4 եզրափակիչ, որտեղ 11-մետրանոց հարվածաշարի պատճառով պարտություն էր կրել Ուրուգվայի ընտրանուց:

**Անգլիական The Mirror պարբերականը տեղեկացնում է, որ անգլիական "Լիվերպուլի" ղեկավարությունը ցանկանում է երկարաձգել իր ներկայիս պայմանագիրն ակումբի գլխավոր մարզիչ Քենի Դագլիշի հետ: Պարբերականի տեղեկացմամբ սպասվում է, որ 59-ամյա մասնագետի հետ կնքվելու է երկամյա պայմանագիր, սակայն պայմանագրի գումարային մասը դեռևս չի հրապարակվում:
Հիշեցնենք, որ "արքա Քենիի" գլխավորությամբ մերսիսայդյան ակումբն այժմ անգլիական "Պրեմիեր լիգայի" մրցաշարային աղյուսակում գտնվում է 6-րդ հորիզոնականում:

**Իսպանական El Mundo Deportivo պարբերականը տեղեկացնում է, որ կատալոնական "Բարսելոնայի" ղեկավարությունը պատրաստ է այս ամռանը հրաժարվել իր երիտասարդ և պահեստայինների նստարանի մշտական հարձակվող Բոյան Կրկիչի ծառայություններից, սակայն եթե նրա համար ակումբին վճարեն 40 մլն. եվրոյից ոչ պակաս գումար:
Նշենք, որ հենց այդքան գումարով նախորդ տարի "Վալենսիայից" կատալոնական "Բարսելոնա" էր տեղափոխվել Դավիդ Վիլյան, ով իսպանական "Լա լիգայի" ներկայիս մրցաշրջանում փայլում է իր ողջ հմայքով:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 659 | Added by: Hayk | Rating: 5.0/2
Total comments: 0