09:13 20 տարի "Յունայթեդում". լեգենդը կխաղա ևս մեկ մրցաշրջան | |
Ինչպես տեղեկացնում է "կարմիր սատանաների" պաշտոնական կայքը, թիմի առանցքային խաղացող Ռայան Գիգզն ակումբի հետ իր պայմանագիրը երկարաձգել է ևս մեկ մրցաշրջանով:
Հիշեցնենք, որ ուելսցին "Մանչեսթեր Յունայթեդում" հանդես է գալիս 1990թ., թեև իր անդրանիկ խաղը "Յունայթեդի" մարզաշապիկով անցկացրել է միայն 1991թ.: 37-ամյա Գիգզը Սըր Ալեքսի թիմի կազմում մասնակցել է 862 հանդիպման և դարձել 158 գոլի հեղինակ, ուելսցին նաև 11 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, երկու անգամ նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը, չորս անգամ` Անգլիայի գավաթը, երեք անգամ` Անգլիայի լիգայի գավաթը, մեկական անգամ` Եվրոպայի սուպերգավաթը, միջմայրցամաքային գավաթը և Աշխարհի ակումբային առաջնության գավաթը: Պայմանագրի երկարաձգումից հետո և խաղացողը, և "Յունայթեդի" գլխավոր մարզիչ Սըր Ալեքս Ֆերգյուսոնն անդրադարձել են այս կարևոր իրադար-ձությանը: Գիգզը նշել է. "Ես ուղղակի ցանկանում եմ խաղալ "Մանչեսթեր Յունայթեդում": Ինձ բախտ է վիճակվել 20 տարի խաղալ այս ակումբում: Հիանալի է, երբ գիտես ու զգում ես քո կարևորությունը թիմի համար: Հասկանում եմ, որ ես չեմ կարող ամեն խաղում օգնել իմ թիմին, սակայն միշտ խաղալու ցանկություն ունեմ, և այսօր դա է ամենակարևորը: Այժմ մեր թիմում կան երիտասարդ տղաներ, որոնք հաճախ են զգում իմ խորհուրդների կարիքը, իսկ ես էլ փորձում եմ օժանդակել նրանց ամեն հարցում": Իսկ ահա "մանկունիացիների" գլխավոր մարզիչն իր սանի մասին ասել է. "Ուղղակի խոսքեր չկան Ռայանին բնութագրելու համար: Նա հիանսքաչ խաղացող է ու գերազանց բնավորության տեր մարդ: Պետք է նվիրված մարդ լինել նման որոշում կայացնելու համար, իսկ որ Գիգզը նվիրված է մեր ակումբին, ես ոչ մի կասկած չունեմ: Նա բացառիկ պրոֆեսիոնալ է": | |
|
Total comments: 1 | |
| |