Home » 2011 » Փետրվար » 20 » Աբիատին և Բոատենգը արդեն սկսել են մարզվել
11:26
Աբիատին և Բոատենգը արդեն սկսել են մարզվել
Իտալական Football Italia պարբերականը տեղեկացնում է, որ իտալական "Միլանի" իտալացի դարպասապահ Աբիատին և գանացի կիսապաշտպան Քեվին Փրինս Բոատենգն արդեն հաղթահարել են վնասվածքի առաջին փուլն ու սկսել են մարզվել իրենց թիմակիցների հետ: Նշենք, որ "Միլանի" հիմանական կազմի այս խաղացողներն ընդգրկվել են այսօր Իտալիայի առաջնության շրջանակներում "Կիևոյի" հետ կայանալիք հանդիպմանը:
Հիշեցնենք, որ գանացին վերջապես ապաքինվել էր մի քանի ամիս առաջ ստացած աճուկի վնասվածքից, իսկ Աբիատին գլխի վնասվածք էր ստացել "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում անգլիական "Տոտենհեմի" հետ կայացած հանդիպման ժամանակ և արդեն պատրաստ է կրկին խաղադաշտ դուրս գալուն:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0