Home » 2011 » Փետրվար » 16 » Ադեբայոր. "Ես հավատում եմ "Ռեալի" ուժերին"
22:44
Ադեբայոր. "Ես հավատում եմ "Ռեալի" ուժերին"
Մադրիդի "Ռեալի" տոգոցի հարձակվող Էմանուել Ադեբայորը խոստովանել է, որ Մադրիդում կցանկանար  տեսնել Լոնդոնի "Արսենալի" կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասին, որի մասին վերջին ժամանակներս շատ են զրուցում: Ադեբայորը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է. "Հրաշալի կլիներ, եթե Ֆաբրեգասը տեղափոխվեր "Ռեալ": Ես նրա հետ "Արսենալում" խաղում էի երեքուկես տարի և այդ տարիների ընթացքում նա ապացուցեց, որ ինքը հրաշալի ֆուտբոլիստ է և ֆանտաստիկ խաղ է ցուցադրում: Ուրախ կլինեմ, եթե նա տեղափոխվի Մադրիդ":
Տոգոցի հարձակվողը խոսել է նաև "Չեմպիոնների լիգայում" հանդես եկող իր ակումբի մասին. "Մեզ համար հեշտ չի լինի հաղթել "Չեմպիոնների լիգայում", քանի որ պետք է այնպիսի թիմերի հետ մրցակցեն, ինչպիսիք են "Բարսելոնան", "Ինտերը", "Մանչեսթեր Յունայթեդը" և "Տոտենհեմը: Բայց ես հավատում եմ "Ռեալի" ուժերին և հույս ունեմ, որ արդյունքում մենք կհաղթենք":դեբայոր. "Ես հավատում եմ "Ռեալի" ուժերին"
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 403 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0