Home » 2011 » Փետրվար » 3 » Ադեբայորը երջանիկ է
16:25
Ադեբայորը երջանիկ է

Մադրիդի "Ռեալի" տոգոլեզցի նորեկ Էմանուել Ադեբայորն իր երկրորդ հանդիպումն "արքայական" թիմի կազմում արդյունավետ է նշել: Իսպանիայի գավաթի` անդալուզյան "Սևիլյայի" հետ կիսաեզրափակիչ պատասխան խաղում (հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով` հօգուտ "սերուցքայինների") դուրս գալով փոխարինման` Ադեբայորը դարձել է գոլի հեղինակ: Այսօր պարզվեց, որ նա դարձել է "Ռեալի"` "Սանտյագո Բեռնաբեու" մարզադաշտում խփած 5000-րդ  գոլի հեղինակը: Հիշեցնենք, որ "Ռեալի"` առաջին գոլը սեփական մարզադաշտում խփել է Խոսե Խիրալտը հեռավոր 1903թ.: 

Հաղթական խաղից հետո Ադեբայորը չի կարողացել թաքցնել իր հիացմունքը. "Խաղն ուղղակի հրաշալի էր, չեմ կարողանում փոխանցել զգացմունքներս: Մենք հրաշալի թիմ ունենք, և ես հպարտ լինել հենց այս թիմի մի մասնիկը: Մենք հրաշալի խաղ անցկացրինք, շատ գոլային պահեր ստեղծեցինք, իսկ այս գոլն էլ խաղընկերներիս շնորհիվ խփեցի: Չեմ կասկածում` առջևում մեզ հաջողություն է սպասվում: Անշուշտ, ուրախ եմ խաղալ Ռոնալդուի, Կակայի ու Օզիլի պես հզոր խաղացողների հետ":

Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 465 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0