Home » 2011 » Փետրվար » 3 » Ադվոկատի պատասխանը մեր լրագրողներին
22:43
Ադվոկատի պատասխանը մեր լրագրողներին
Ռուսաստանի ազգային հավաքականի հոլանդացի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ռուսական "Советский спорт" թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հայկական մամուլում վերջերս տպագրված այն տեղեկությանը, որտեղ նշվում էր, թե իբր ռուսական կողմը դիմել է Հայաստանին հանձնել առաջիկա խաղը. "Հայկական ԶԼՄ-ների այդպիսի հրապարակումները տիպիկ պրովոկացիա են: Հայերն առաջին անգամ իրենց պատմության մեջ հնարավորություն ունեն մտնելու նման լուրջ մրցաշարի եզրափակիչ փուլ: Միավորների ներկայիս քանակը հայերին թույլատրում է նման բարձրագոչ հույսեր փայփայել, իսկ նմանատիպ հոդվածները բարձրացնում են բնակչության հետաքրքրությունը, ակտիվացնում են երկրպագուներին: Այդ բոլորը մեզ համար հայտնի մեթոդներ են: Լրագրողները կարող են ամեն ինչ խոսել, բայց արդյունքում հաղթում են ուժեղագույնները":
Հավելենք, որ մի քանի օր առաջ հայկական թերթերից մեկում հոդված էր հրապարակվել, թե իբր ռուսական կողմն իրեն նախօրոք ապահովագրելու համար ցանկացել է գնել այս կարևոր հանդիպումը, սակայն իրականում նման երևույթ գոյություն չունի, և այդ ստահոդ լուրերն այսօր պաշտոնապես հերքել մեր ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը:
Category: Ֆուտբոլն Հայոց | Views: 474 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0