07:36 Ագուերոյի գնման ուղղությամբ արդեն աշխատում են | |
Ըստ իսպանական Marca հանդեսի` Մադրիդի "Ռեալի" ղեկավարությունն ու մարզչական շտաբն այս ամառ ամեն ինչ կանեն, որ "Ատլետիկոյի" արգենտինացի հարձակվող Սեխիո Ագուերոն համալրի իրենց թիմը: Այդիսկ պատճառով մադրիդյան թիմի ղեկավարությունն արդեն հիմա պատրաստվում է նոր առաջարկություն անել արգենտինացի հարձակվողին ձեռք բերելու համար: Թիմի մարզչի ու իր անձնական ցանկությունն իրականացնելու համար "գալակտիկոսների" նախագահ Ֆլորենտինո Պերեսը պատրաստ է զոհաբերել 28 մլն եվրո և անդալուզյան "Սևիլյայի" հարձակվող Ալվարո Նեգրեդոյին, ում տրանսֆերը մեծավ մասամբ պատկանում է անդալուզյան թիմին, սակայն մադրիդցիները որոշակի առավելություններ ունեն. Նեգրեդոյին հեշտությամբ գնելու հնարավորություն "Ռեալն" ունի մինչ այս մրցաշրջանի ավարտը, սակայն պետք է առնվազն 17 մլն եվրո վճարել: Հավելենք, որ Ագուերոյի տրանսֆերային հրաարագինը հավասար է հենց 45 մլն եվրոյի: | |
|
Total comments: 0 | |