23:27 Ալֆրեդո Դի Ստեֆանոն պաշտպանում է Պերեսին քննադատներից | |
Մադրիդյան Marca պարբերականին տված բացառիկ հարցազրույցում "Արքայական ակումբի" լեգենդ Ալֆրեդո Դի Ստեֆանոն խոսել է Մադրիդի "Ռեալում" տիրող ներկայիս իրավիճակի և "Չեմպիոնների լիգայի" մասին: Խոսելով "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում ֆրանսիական "Լիոնի" դեմ հանդիպումից`Մադրիդի կենդանի լեգենդն անդրադարձել է Ֆլորենտինո Պերեսի շուրջ գոյացած աղմուկին: Պատճառը, ինչպես հայտնի է, Բենզեմայի գնադկից հետո ակումբի նախագահի ոգևորվածությունն էր: Այս առումով լեգենդն ասել է. "Ֆուտբոլը հույզերով լի խաղ է: Մի՞թե նախագահը չի կարող նշել իր թիմի հաղթանակը: Եթե ուզում է տեղում թռչկոտել, պետք է թռչկոտի, եթե ուզում է գոռալ, պետք է գոռա: Անկեղծ լինելը մեղք չէ": Դի Ստեֆանոն "Արքայական ակումբին" տեսնում է "Չեմպիոնների լիգայի" 1/4 եզրափակչում: Նա նշել է. ""Ռեալը" կարողացավ վերահսկել հանդիպումը` այն ավարտելով բավականին բարենպաստ արդյունքով, քանի որ պատասխան խաղը "Բեռնաբեոում" է լինելու: Եթե սեփական հարկի տակ էլ ցուցադրի նմանատիպ խաղ, կհաղթահարի "Լիոնի" արգելքը": Դի Ստեֆանոն նաև քննադատական խոսքեր ասաց մրցավարների հասցեին` թերահավատորեն վերաբերվելով դաշտում այդքան մրցավարների առկայության առավելությանը, որոնք խաղի ընթացքում չէին նկատում այնպիսի մանկական սխալներ, որոնք նույնիսկ սովորական աչքով էլ են երևում: Վերջում Դի Ստեֆանոն գովեց Բենզեմային` նկատելով, որ ֆրանսիացին գնալով աճում է, քանի որ, նրա բնորոշմամբ, պարզ, հանգիստ և ժպտերես մարդ է: Դի Ստեֆանոն Բենզեմայի մեջ նկատում է կատարելագործվելու մեծ ցանկությունը, իսկ Ռոնալդուի մասին պարզապես նշեց, որ նա իսկական երևույթ է:
| |
|
Total comments: 0 | |