Home » 2011 » Փետրվար » 3 » Ամռանն Անելկան կարող է միանալ Անրիին
14:07
Ամռանն Անելկան կարող է միանալ Անրիին
Ինչպես հայտնում է ֆրանսիական L`Equipe հանդեսը, ամերիկյան սուպերլիգայի "Նյու-Յորք Ռեդ Բուլզ" ակումբը, որտեղ այժմ խաղում է Լոնդոնի "Արսենալի" և կատալոնական "Բարսելոնայի" նախկին հարձակվող Թյերի Անրին, ցանկանում է անգլիական "Չելսիից" գնել ֆրանսիացի հարձակվող Նիկոլյա Անելկային: Նշենք, որ "արիստոկրատների" ֆրանսիացի հարձակվողի պայմանագրի ավարտին դեռևս 2 տարի կա: Բայց հաշվի առնելով, որ Անելկան արդեն 32 տարեկան է, հազիվ թե "Չելսիի" ղեկավարները կցանկանան երկարաձգել խաղացողի հետ գործող համաձայնագրի ժամկետը: Այս ամենից էլ օտվելով` ամերիկյան ակումբի գործակալներն արդեն սկսել են "Չելսիի" հետ նախնական բանակցություններ վարել:
Ամեն դեպքում ֆրանսիացին իրոք կարող է հեռանալ Անչելոտտիի թիմից` հաշվի առնելով նաև այն փաստը, որ այսօր "Չելսին" ունի Ֆ. Տորեսի պես բարձրա- կարգ հարձակվող:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 426 | Added by: Hartsat | Rating: 5.0/1
Total comments: 0