Home » 2011 » Փետրվար » 19 » Ամռանը "Ռեալը" հնարավոր է խաղացողներ կորցնի
21:41
Ամռանը "Ռեալը" հնարավոր է խաղացողներ կորցնի
Թուրինի "Յուվենթուսի" կիսապաշտպան Մոհամեդ Սիսոկոյի հավանական ձեռքբերումը այս ամառ "սերուցքայիններին" թույլ կտա վաճառել Լասանա Դիարային ու Ֆերնանդո Ռուբեն Գագոյին:
Նշենք, որ Մահամադու Դիարայի` ֆրանսիական "Լիոն" հեռանալուց հետո թիմում մնացել են նույն ֆունկցիաները կատարող միայն երեք հենակետային, բայց նրանցից երկուսը շատ մոտ են թիմը լքելուն: Ֆերնանդո Գագոն չկարողացավ արդարացնել Մոուրինյոյի հույսերը, իսկ Լասանա Դիարան անկանխատեսելի ու ոչ ստաբիլ խաղ է ցույց տալիս. նա կարող է երկու խաղ անընդմեջ հիանալի խաղալ, իսկ դրանից հետո այնպիսի սխալներ գործել, որ անհավանական է թվում:
Այնպես որ` մնում է միայն Գերմանիայի ազգային հավաքականի հենակետային կիսապաշտպան Սամի Խեդիրան, ով չունի արժանի փոխարինող: Իսկ Մոուրինյոյին դա բավական չէ: Նա ավելին է ուզում. ավելի շատ գրագիտություն, ավելի ագրեսիվ խաղ, որպեսզի "Ռեալը" տիրի դաշտի կենտրոնին:
Նշենք, որ Մոհամեդ Սիսոկոն ու Խաբի Ալոնսոն դեռ "Լիվերպուլում" իրար շատ լավ էին հասկանում, ինչի մասին շատ լավ գիտի Սետուբալում ծնված մարզիչը, ով այն ժամանակ մարզում էր "Չելսին": Նշենք, որ Խաբիի հետ Մոմոն "Լիվերպուլոմ" խաղացել է 80 խաղ. այնպես որ` նա կարող է նորից միանալ Խաբիին` արդեն Մադրիդի "Ռեալում":
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 428 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0