22:01 Անչելոտին կարծիք է հայտնել Դրոգբայի և Տորեսի մասին | |
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համոզված է, որ իր թիմում երկու բարձրակարգ հարձակվողների՝ իսպանացի Ֆերնանդո Տորեսի և կոդդիվուարցի Դիդյե Դրոգբայի ներկայությունը իրեն միայն օգտակար կլինի: Ռեկորդային 50 մլն. ֆունտով Տորեսին գնելուց հետո շատերը կարծեցին, որ իվուարցու օրերն "արիստոկրատների" շարքերում հաշվված են, սակայն Անչելոտին խնդրել է առաջ ընկնող եզրակացություններ չանել: Այս կապակցությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնագետն ասել է. "Դիդյեն "Չելսիի" ուժեղագույն ֆուտբոլիստներից մեկն է: Իսկ ինչ վերաբերում է Ֆերնանդո Տորեսին, ապա ցանկանում եմ հավաստել, որ իսպանացին ու իվուարցին մրցակիցներ չեն, այլ խաղընկերներ են: Եվ դա պետք է թիմին միայն օգուտ տա":
| |
|
Total comments: 0 | |