Home » 2011 » Փետրվար » 19 » Անչելոտին կգլխավորի՞ "Ռոման"
22:15
Անչելոտին կգլխավորի՞ "Ռոման"
Հռոմեական "Ռոմայի" սեփականատերը ցանկանում է ակումբ հրավիրել Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: Իտալական Il Corriere dello Sport պարբերականը տեղեկացում է, որ իտալացի մասնագետը այն հիմնական հավակնորդներից մեկն է, ով կարող է ստանձնել "Ռոմայի" գլխավոր մարզչի պաշտոնը: Պարբերականը նաև հավաստում է, որ իտալացի մասնագետի վերադարձը Իտալիա շատ հավանական է, քանի որ այժմ Անչելոտիի գլխավորած Լոնդոնի "Չելսին" վատ է հանդես գալիս ներկայիս մրցաշրջանում, և "արիստոկրատների" ռուս սեփականատեր Ռոման Աբրամովիչը կարող է հեռացնել նրան իր ներկայիս պաշտոնից:
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 436 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0