21:18 Անչելոտին և Վենգերը դիմել են ՈւԵՖԱ-ին | |
Լոնդոնի "Չելսիի" գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին և նրա գործընկեր "Արսենալի" գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը քննադատել են ՈՒԵՖԱ-ին "Չեմպիոնների լիգայի" եզրափակչի տոմսերի բարձր գնի համար: Հիշեցնենք, որ եզրափակիչ հանդիպման տոմսերի արժեքը տատանվում է 176-356 ֆունտ ստերլինգի սահմաններում: Միևնույն ժամանակ ՈւԵՖԱ-ում պնդում են, որ գնային քաղաքականությունը մի փոքր է բարձրացել` համեմատած նախորդ տարվա հետ: Այս կապակցությամբ մարզիչների խոսքերը մեջբերում է անգլիական Guardian պարբերականը. Արսեն Վենգեր. "Ես ավելի խելամիտ գնային քաղաքականության կողմնակից եմ: Դա ֆուտբոլի տոն է, և հասարակության բոլոր շերտերը պետք է կարողանան թույլ տալ իրենց մասնակցել այդ տոնին": Կառլո Անչելոտի. "ՈւԵՖԱ-ն շատ հեռու է գնացել: Կարծում եմ` այդ կազմակերպության աշխատակիցները կսթափվեն և կիջեցնեն տոմսերի արժեքը":
| |
|
Total comments: 0 | |