Home » 2011 » Փետրվար » 27 » Անչելոտտի. "Դրոգբային Կակայով փոխարինելը ֆանտաստիկ կլինի"
18:50
Անչելոտտի. "Դրոգբային Կակայով փոխարինելը ֆանտաստիկ կլինի"
Լոնդոնի "Չելսիի" ազգությամբ իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հերթական անգամ հերքել է այն, որ ինքը պատրաստվում է համագործակցել միլանյան իր նախկին սաների հետ։
Շաբաթվա կեսին իտալական և անգլիական մամուլը հայտնել է, որ հնարավոր է` Լոնդոնի "Չելսիի" և Մադրիդի "Ռեալի" միջև տեղի ունենա ֆուտբոլային մի ֆանտաստիկ փոխանակում` Դրոգբա-Կակա։ Այդպիսի լուրեր սկսել են տարածվել Ֆերնանդո Տորեսի` լոնդոնյան ակումբ տեղափոխվելուց հետո, ինչպես նաև այն բանից հետո, երբ Ժոզե Մոուրինյոն ասել է, որ  ցանկանում է իր թիմում տեսնել "Չելսիի" կոդդիվուարցի հարձակվողին։
Իտալացի մասնագետը հարցազրույց է ունեցել անգլիական La Repubblica պարբերականի հետ, իսկ վերջինս էլ իր այսօրվա համարում մեջբերել է մարզչի խոսքերը. "Կարո՞ղ եմ արդյոք ես հուսալ, որ Ռոման Աբրամովիչը ձեռք կբերի Կակային, Պատոյին կամ էլ Պիրլոյին։ Մենք արդեն ձեռք ենք բերել Ռամիրեսին, Տորեսին և Դավիդ Լուիսին",- ասել է Կարլո Անչելոտին` ակնարկելով, որ այդպիսի գործարքն անհնարին է,-"իսկ այն, որ Դրոգբան կփոխանակվի Կակայով, ապա դա ինչ-որ ֆանտաստիկ գործարք է լինելու է։ Չեմ կարծում, որ "Չելսին" շատ է ծախսել անցյալ տարի։ Ի դեպ, բարձր աշխատավարձներով ևս հինգ ֆուտբոլիստ գնելու փոխարեն մենք թիմ ենք վերցրել ակումբի ակադեմիայի հինգ սաների, որոնք մոտ ժամանակներս դուրս կգան խաղադաշտ և հետզհետե փորձ ձեռք կբերեն"։
Category: Թեժ գիծ ֆուտբոլի աշխարհից | Views: 535 | Added by: Hayk | Rating: 5.0/1
Total comments: 0