14:54 Անչելոտիին վերջին հնարավորություն է տրված | |
Անգլիական The Independent պարբերականի տեղեկացմամբ, Լոնդոնի
"Չելսիի" ղեկավարությունը վերջին հնարավորությունն է տալիս Կառլո
Անչելոտիին. եթե իտալացի հանրաճանաչ մասնագետը անհաջողության մատնվի նաև
"Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչում, ապա կհեռացվի իր պաշտոնից:
Նշենք, որ Անչելոտիի թիմը դուրս է մնացել Անգլիայի գավաթի խաղարկություններից, իսկ առաջնության առաջատար "Մանչեսթեր Յունայթեդին" զիջում է 12 միավորով: Մինչ գավաթային հանդիպումը "Չելսիում" հավատում էին, որ Անչելոտին կարող է թիմին դուրս բերել ճգնաժամից, սակայն "Էվերթոնից" կրած ցավալի պարտությունից հետո ամեն ինչ փոխվեց: Իտալացի մասնագետի ճակատագիրը "Չելսիում" պարզ կդառնա "Չեմպիոնների լիգայի" 1/8 եզրափակչի շրջանակներում "Կոպենհագենի" դեմ կայանալիք հանդիպումներից հետո: | |
|
Total comments: 0 | |