09:14 Անդրադարձ հայկական ակումբներին | |
Սկսենք Երևանի "Միկայից", որը երկրորդ անընդմեջ խոշոր հաշվով պարտությունը կրեց Կիպրոսում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակներում անցկացվող ստուգողական խաղերը ընթացքում: Հայկական ակումբն այս անգամ 0-3 հաշվով զիջեց Սերբիայի բարձրագույն խմբում ելույթ ունեցող "Սևոինո" ակումբին: Իսկ ահա Հայաստանի նախորդ առաջնության բրոնզե մեդալակիր "Ուլիսը" մրցել է Բուլղարիայի բարձրագույն խմբում
ելույթ ունեցող Սոֆիան ներկայացնող "Ակադեմիկի" հետ: Ընկերական խաղն ավարտվել է ոչ-ոքի` 0-0
հաշվով: Դիլիջանի "Իմպուլսն" էլ Կիպրոսում
ստուգողական հանդիպում է անցկացրել Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնի արևմտյան
գոտին ներկայացնող "Տեկստիլչիկ" ակումբի հետ: Ռուսական ակումբն
առավելության է հասել 2-1 հաշվով. առաջին խաղակեսում "Իմպուլսը" 2 գնդակ է ընդունել, իսկ խաղավերջում էլ 11 մետրանոց հարվածի շնորհիվ կրճատել է հաշվի տարբերությունը:
| |
|
Total comments: 0 | |